«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2006 թվականի N 1638-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141-րդ կետով.
«141. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, երբ միասնական գանձապետական հաշվին եկամտի հաշվեգրման դիմաց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գործարքի կատարման համար հիմք են հանդիսանում այդ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված բյուջեի օգտին գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը (վճարման անդորրագրեր, վճարման հանձնարարականներ), ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն այդ վճարումը հիմնավորելու նպատակով` մինչև գործարքի կատարումը` ներկայացված փաստաթղթերի տվյալները համեմատում է այդ վճարումների հաշվեգրման համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվից քաղվածքի տվյալների հետ: Տվյալների անհամապատասխանության (այդ թվում` նաև վճարման նպատակը հստակ չնշելու կամ սխալ նշելու, անշաժ գույքի գնման դեպքում ձեռք բերվող գույքի գտնվելու հասցեն չնշելու կամ սխալ նշելու, վճարողի անձնագրային տվյալները չնշելու կամ սխալ նշելու, վճարման նպատակին չհամապատասխանող այլ տվյալների առկայության) դեպքում գործարքի կատարումը մերժվում է:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված քաղվածքը գանձապետարանը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրում է օրական կտրվածքով` յուրաքանչյուր աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Քաղվածքը տրամադրվում է էլեկտրոնային ձևով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գանձապետարան գրավոր ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկման միջոցով: Նույն ժամկետում քաղվածքը նախարարության կողմից սահմանված ձևով տեղադրվում է նաև նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Քաղվածքն էլեկտրոնային ձևով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրելու անհնարինության դեպքում տրամադրվում է թղթային կրիչով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և գանձապետարանի միջև փոխհամաձայնեցված ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|