Գլխավոր տեղեկություն
Номер
N 405
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.10.1998-02.02.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1998
Дата вступления в силу
13.07.1998

040.0405.26.06.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 405
քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կասեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները, բացառությամբ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն գործող արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների:

 2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներ ունենալու կամ այդ հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել հանրապետական, մարզային և տեղական ենթակայության ուսումնական հաստատությունների, մշակույթի բնագավառի բյուջետային հիմնարկների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բուժգույքի երկարատև պահպանության վարչության արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 17.10.98 N 637)

(3-րդ կետը խմբ., փոփ. 17.10.98 N 637)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.1999, N 226 15.04.1999, N 405
02.02.1999, N 43 02.02.1999, N 405
17.10.1998, N 637 17.10.1998, N 405
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան