«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 534-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Կենտրոնական բաժանմունք», «Հյուսիսային բաժանմունք», «Հարավային բաժանմունք» և «Լեռնային Ղարաբաղի բաժանմունք» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել համապատասխանաբար «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
2. Սահմանել, որ՝
ա) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (իրենց գործունեության համար առանձնացված տարածքի սահմաններում) գործունեության առարկան և նպատակներն են՝
սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման աշխատանքների կատարումը,
սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների իրականացումը,
սեյսմիկ վտանգի մոնիտորինգի իրականացումը,
սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների մոնիտորինգը և գնահատումը,
գրունտի ուժեղ շարժումների մոնիտորինգի կատարումը,
հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը, ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց վարքի կանխատեսումն ու երկրաշարժերի հետևանքների վերլուծությունը,
սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը.
բ) «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման, կնիքի ձեռքբերման, հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Կենտրոնական բաժանմունք», «Հյուսիսային բաժանմունք», «Հարավային բաժանմունք» և «Լեռնային Ղարաբաղի բաժանմունք» պետական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Կենտրոնական բաժանմունք», «Հյուսիսային բաժանմունք», «Հարավային բաժանմունք» և «Լեռնային Ղարաբաղի բաժանմունք» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է համապատասխանաբար «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» (294351,8 հազ. դրամ) և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» (17503,1 հազ. դրամ) պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Կենտրոնական բաժանմունք», «Հյուսիսային բաժանմունք», «Հարավային բաժանմունք» և «Լեռնային Ղարաբաղի բաժանմունք» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը` շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը (որի կազմը հաստատում է պետական լիազորված մարմինը) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» (391400,4 հազ. դրամ) և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» (8152,4 հազ. դրամ) պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(2-րդ կետը փոփ. 30.10.03 N 1373-Ն, 15.06.17 N 672-Ն)
3. Թույլատրել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքների կատարում.
բ) հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատում.
գ) շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու մոդելների լաբորատոր փորձարկումներ՝ շենքերի և շինությունների սեյսմակայունության ապահովման նպատակով.
դ) նորագույն տեխնոլոգիաներով շենքերի սեյսմակայունության բարձրացման նախագծերի մշակում.
ե) տիպային բնակելի շենքերի մոնիտորինգի իրականացում՝ սեյսմաչափիչ կայանների կիրառմամբ.
զ) երկրաբանահետազոտական գործունեություն՝ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման նպատակով.
է) բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների անմիջական ուսուցում։
(3-րդ կետը փոփ. 15.06.17 N 672-Ն)
4. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, այդ կազմակերպությունների հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
(պարբերությունն ուժը կորցրել է 26.08.10 N 1090-Ն)
(4-րդ կետը փոփ. 19.05.05 N 633-Ն, 21.08.08 N 1042-Ն, 23.04.09 N 413-Ն, լրաց., փոփ. 26.08.10 N 1090-Ն, փոփ. 15.06.17 N 672-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններն ու գույքի կազմը` փոխանցման ակտերին համապատասխան.
բ) «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել այդ կազմակերպությունների պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 16 Երևան |