«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50206376
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
12 հոկտեմբերի 2006 թ. |
N 92-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2003 թ. փետրվարի 10-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել,
2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»։
Մարզպետ՝ |
Ա. Սարգսյան |