«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 971-Ա
«ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2005 թվականի մայիսի 12-ի C9749, 2005 թվականի մայիսի 26-ի C11200, 2005 թվականի մայիսի 31-ի C11596, 2005 թվականի մայիսի 31-ի C11594, 2005 թվականի հունիսի 1-ի C11601, 2005 թվականի հունիսի 3-ի C11901, 2005 թվականի հունիսի 4-ի C11998, 2005 թվականի հունիսի 10-ի C12606, 2005 թվականի հունիսի 20-ի C13405, 2005 թվականի հուլիսի 1-ի C14521, 2005 թվականի հուլիսի 9-ի C15200, 2005 թվականի հուլիսի 20-ի C1931, 2005 թվականի հուլիսի 28-ի C16865, 2005 թվականի օգոստոսի 9-ի C17984, 2005 թվականի օգոստոսի 15-ի C18533, 2005 թվականի օգոստոսի 25-ի C19561, 2005 թվականի օգոստոսի 27-ի C19823, 2005 թվականի օգոստոսի 31-ի C20138, 2005 թվականի սեպտեմբերի 2-ի C20381, 2005 թվականի սեպտեմբերի 13-ի C21268, 2005 թվականի սեպտեմբերի 16-ի C21603, 2006 թվականի հունվարի 11-ի C446 և C453 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 15 |