«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 919-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 70,000.0 հազ. դրամ, այդ թվում`
ա) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակում գտնվող N 5 մարզադահլիճի կցակառույցի կապիտալ շինարարությունն ավարտելու նպատակով` 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շինարարական աշխատանքների իրականացմանն աջակցելու նպատակով` 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի`
ա) «ա» ենթակետում նշված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու «Հավոտուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2005 թվականի նոյեմբերի 21-ին մեկ անձից գնման ձևով կնքված N 549 պայմանագրի շրջանակներում.
բ) «բ» ենթակետում նշված գումարը դրամաշնորհի տեսքով հատկացվում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ համաձայնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված պայմանագրում առաջարկվող փոփոխությունների կատարման որոշմանը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|