«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 հունիսի 1999 թվականի N 397
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնությունների հաշվին ներմուծվող ապրանքների վաճառքի կազմակերպման և անցկացման գործընթացը կազմակերպելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 19-ի «Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, գնահատման, իրականացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվառման և գանձման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնությունների շրջանակներում ներկրվող ապրանքների իրացման համար յուրաքանչյուր դեպքում սահմանել բաց աճուրդով իրացման ժամանակավոր կարգ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքային վարկերի ու մարդասիրական օգնության մասին կնքված պայմանագրերով, փոխըմբռնման հուշագրերով սահմանված է իրացման և բաշխման այլ կարգ».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Սահմանել, որ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնությունների շրջանակներում ներկրվող ցորենի ու ալյուրի մեկնարկային գինը պետք է հիմնված լինի դրանց ներմուծմանը համարժեք գնի վրա (վաճառքի վայր): Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նշված ապրանքների իրացման մեկնարկային գին, ինչպես նաև ընտրում է իրացման վայրը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե դա չի հակասում կնքված պայմանագրերին և փոխըմբռնման հուշագրերին»:
Այդ կապակցությամբ որոշման 6, 7 և 8-րդ կետերը համապատասխանաբար համարել 7, 8 և 9-րդ կետեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |