«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1623-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 192 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ նյութերը նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի հավելվածի N 2 ցանկի 4-րդ կետը «Անձնագիր,» բառից հետո լրացնել «զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|