«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 935-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում 2006 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաղարծին գյուղի մոտ Աղստև գետի հունը բերվածքներից մաքրելու համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 25000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 313100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում՝
ա) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ95+500-կմ95+520 (Դիլիջան քաղաքի մուտք) հատվածի ստորին հենապատի վերականգնման համար՝ 17100.0 հազ. դրամ,
բ) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ98+100-կմ98+200 (Դիլիջան քաղաքի վերջից 2 կմ հեռավորության վրա) հատվածի ստորին հենապատի վերականգնման համար՝ 20000.0 հազ. դրամ,
գ) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ107+150-կմ107+212 (Հաղարծին գյուղից 300 մետր դեպի Իջևան քաղաք) հատվածի հողային պաստառի վերականգնման համար՝ 27000.0 հազ. դրամ,
դ) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ119+200-կմ119+332 (Հովք գյուղից 1.0 կմ դեպի Իջևան քաղաք) հատվածի հողային պաստառի վերականգնման համար՝ 28000.0 հազ. դրամ,
ե) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ130+100-կմ130+200 (Իջևան քաղաքի տարածքում) հատվածի ստորին հենապատի վերականգնման համար՝ 25000.0 հազ. դրամ,
զ) Մ-6, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Դիլիջան քաղաքի տարածքում հողային պաստառի և ճանապարհի ծածկի վերականգնման համար՝ 28000.0 հազ. դրամ,
է) մոտեցում Գոշավանքին ավտոճանապարհի Գետիկ գետի վրայի կամրջի վերականգնման համար՝ 84500.0 հազ. դրամ,
ը) Բաղանիս գյուղի համայնքային ճանապարհի ջրթող կառուցվածքի վերականգնման համար՝ 5000.0 հազ. դրամ,
թ) Այգեձոր-Չինարի ճանապարհի ջրթող կառուցվածքի վերականգնման համար՝ 10000.0 հազ. դրամ,
ժ) Հ-37, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի Այգեհովիտ գյուղի դպրոցի մոտի հատվածի ստորին հենապատի վերականգնման համար՝ 30000.0 հազ. դրամ,
ժա) Հ-37, Այգեհովիտ-Վազաշեն - Պառավաքար ավտոճանապարհի Այգեհովիտ գյուղի վերջին հատվածի հողային պաստառի և ստորին հենապատի վերականգնման համար՝ 25000.0 հազ. դրամ,
ժբ) նախագծանախահաշվային աշխատանքների համար՝ 13500.0 հազ. դրամ:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 12 |