ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1997 թ. N 250
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՇՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի և նշված ծրագրի մշակման աշխատանքային խմբերի կազմերը (կցվում են):
2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկը.
բ) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը աղետի գոտու վերականգնման ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին` աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագրի մշակման աշխատանքների ծավալների և ֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
|
Կ Ա Զ Մ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անդրեասյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար) |
Շ. Հարությունյան |
- | ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ |
Մ. Երանոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման վարչության պետ |
Ա. Կարապետյան |
- | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական ենթակառուցվածքների վարչության պետ |
Ս. Անտոնյան | - | ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչության բաժնի պետ |
Լ. Ասլանյան |
- | Լոռու մարզպետարանի քարտուղար |
Ս. Պետրոսյան |
- | Շիրակի մարզպետարանի քարտուղար |
|
Կ Ա Զ Մ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Փիրումյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Գամազյան |
- | ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Է. Աղաջանով | - | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար |
Վ. Դալլաքյան |
- | ՀՀ ԱԺ պատգամավոր |
Պ. Ասատրյան |
- | Տավուշի մարզպետ |
Ա. Գոմցյան |
- | Շիրակի մարզպետ |
Հ. Գրիգորյան |
- | Արագածոտնի մարզպետ |
Վ. Խաչատրյան |
- | Լոռու մարզպետ |
Ա. Ղարիբյան |
- | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Կ. Հակոբյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության բաժնի վարիչ |
Վ. Սարդարյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը փոփ. 09.09.97 N 432)
|
Կ Ա Զ Մ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ 1989-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1998-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Սարդարյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար) |
Ա. Աթաբեկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ |
Վ. Սարդարյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական վարչության պետ |
Կ. Մարտիրոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դրամարկղային կառավարման վարչության կապիտալ ծախսերի բաժնի պետ |
Ա. Բաղդասարյան | - | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կապիտալ շինարարության և ինվեստիցիաների բաժնի պետ |
Ա. Սիմոնյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության "Կոմունկապշին" ՊՁ-ի տնօրեն |
Հ. Խաչատրյան | - | Արագածոտնի մարզպետարանի կապիտալ շինարարության բաժնի վարիչ |
Հ. Մազմանյան | - | Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ |
Ա. Մանուկյան | - | Լոռու մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ |
Ա. Օթարյան | - | Տավուշի մարզպետարանի կապիտալ շինարարության բաժնի վարիչ |
(Կազմը փոփ. 09.09.97 N 432)
|
Կ Ա Զ Մ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Նազարյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային կոմունալ տնտեսության հարցերի վարչության պետ (խմբի ղեկավար) |
Շ. Հարությունյան | - | ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ |
Ա. Հարությունյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքային իրավահարաբերությունների և սոցիալական երկխոսության բաժնի պետ |
Ե. Աթայան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ |
Ս. Այվազյան | - | Լոռու մարզպետի տեղակալ |
Պ. Մաքեյան | - | Շիրակի մարզպետի տեղակալ |
Ա. Բադալյան | - | ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպան ոլորտներում օրենքների կատարման վրա հսկողության բաժնի դատախազ |
Յու. Հարությունյան | - | Շիրակի մարզպետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի վարիչ |