«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքին հանձնված երեք խորքային հորի էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցելու նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 4717.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքին տրամադրել` համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում (փակագծերում նշված են հատկացումներից նվազեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները) | ||
խումբը |
ենթա-խումբը |
ինն ամիս |
տարի | |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0 |
0 |
10 |
|
Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն |
(4717.0) |
(4717.0) |
07 |
Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր |
(4717.0) |
(4717.0) | |
06. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում |
(4717.0) |
(4717.0) | ||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | (4717.0) | (4717.0) | ||
այդ թվում` ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ |
(4717.0) |
(4717.0) | ||
14 | Հիմնական խմբին չդասվող ծախսեր այդ թվում` |
4717.0 | 4717.0 | |
06 | Այլ ծրագրեր այդ թվում` |
4717.0 | 4717.0 | |
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
4717.0 |
4717.0 | ||
ՀՀ կառավարություն |
4717.0 |
4717.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |