«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 հունիսի 2006 թ. | N 234-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. կանոնակարգ 2-ը «Ստանդարտ և Փուրզ» բառերից հետո լրացնել «կամ Ֆիթչ» բառերով.
1.2. կանոնակարգ 2-ի 7-րդ կետից հանել «խորհուրդը» բառը.
1.3. կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 4-րդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վերագնահատման պահուստից՝ սույն կետի 3-րդ պարբերության «զ» ենթակետի համաձայն հիմնական կապիտալից նվազեցվող գումարը գերազանցող չափով: Սույն կանոնակարգի իմաստով՝ բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցներ, այդ թվում՝ սեփական շենքեր և շինություններ են համարվում այն հիմնական միջոցները, որոնք օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
34-րդ հոդվածով նախատեսված գործառնությունների իրականացման համար, ինչպես նաև օգտագործվում են բանկի ներկայացուցչությունների կողմից,».
1.4. կանոնակարգ 2-ի 40, 41, 42, 43, 44, 45 և 46-րդ կետերը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:».
1.5. կանոնակարգ 2-ի 41-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկի Ն31 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ, կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների ԲԲԲ-(Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով կամ այդ կազմակերպությունների՝ տվյալ բանկում պահվող ավանդներով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերը և ավանդները պետք է արտահայտված լինեն միևնույն արտարժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի և ավանդների մարման ժամկետները».
1.6. կանոնակարգ 2-ի 43-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկի Ն32 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ, կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների ԲԲԲ-(Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով կամ այդ կազմակերպությունների՝ տվյալ բանկում պահվող ավանդներով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերը և ավանդները պետք է արտահայտված լինեն միևնույն արտարժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի և ավանդների մարման ժամկետները».
1.7. կանոնակարգ 2-ի 45-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկի Ն41 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ, կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների ԲԲԲ-(Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով կամ այդ կազմակերպությունների՝ տվյալ բանկում պահվող ավանդներով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերը և ավանդները պետք է արտահայտված լինեն միևնույն արտարժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի և ավանդների մարման ժամկետները».
1.8. կանոնակարգ 2-ի 46-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բանկի Ն42 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ, կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների ԲԲԲ-(Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով կամ այդ կազմակերպությունների՝ տվյալ բանկում պահվող ավանդներով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերը և ավանդները պետք է արտահայտված լինեն միևնույն արտարժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն վերջիններիս ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի և ավանդների մարման ժամկետները».
1.9. կանոնակարգ 2-ի 52-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում «քանակական» բառը փոխարինել «գումարային» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1.3 ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|