«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 715 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից)» բառերը.
բ) 5-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե մահը տեղի է ունեցել տանը և առկա են սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերը կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապ օգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու դիահերձումը` սույն կարգին համապատասխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|