«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 1995 թվականի N 1
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՋ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի III բաժնի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերանվանել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 N 360)
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն.
գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն.
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն.
զ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
է) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 N 360)
(1-ին կետը փոփ. 17.11.96 N 360)
2. Միաձուլել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 N 257)
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 N 257)
դ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության.
ե) Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության.
զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության.
է) Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության:
ը) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 N 360)
(2-րդ կետը փոփ. 17.11.96 N 360, 09.07.97 N 257)
3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի` գերատեսչության կարգավիճակով:
(3-րդ կետը լրաց. 05.09.95 N 11)
4. Լուծարել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
դ) 1996 թվականի հուլիսի 1-ից «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
ե) Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը:
(4-րդ կետը փոփ. 01.02.96 N 28)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հետևյալ մարմինները պետական կառավարման հանրապետական մարմնի` գերատեսչության կարգավիճակով հանձնել`
ա) արտոնագրային վարչությանը և հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը.
բ) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 N 257)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 N 257)
ե) (ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 N 257)
զ) քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը.
է) ՀՀ մաքսային վարչությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայությանը.
ը) կրոնի գործերի պետական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը.
թ) հիդրոօդերևութաբանական վարչությունը և օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը.
ժ) Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես)` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության ենթակայությանը.
ի) «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
(5-րդ կետը փոփ. 29.01.97 N 11, 09.07.97 N 257, 11.01.99 N 4, 02.02.99 N 49)
6. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի ինստիտուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
(6-րդ կետը փոփ. 29.01.97 N 11)
7. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ մարմինների լուծարման կամ վերակառուցման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
8. Սույն որոշման 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողովներ և եռամսյա ժամկետում իրականացնել այդ մարմինների լուծարման գործընթացը, ինչպես նաև վերջիններիս գույքի և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հանձնման-ընդունման աշխատանքները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |