ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1995 թվականի N 346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման մասին» N 114 որոշմանը համապատասխան էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունների վերակազմավորել «Հայէներգո» պետական ձեռնարկության հետևյալ դուստր ձեռնարկությունները`
«Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» դուստր ձեռնարկությունները.
էլեկտրական էներգիա իրացնող բոլոր դուստր ձեռնարկությունները` նրանց տնօրինությանը թողնելով 6-10-0.4 կվ ցանցերը, իսկ համակարգային էլեկտրական ցանցերը և ենթակայանները` «Հայէներգո» ՊՁ-ի տնօրինությանը.
ջերմային էներգիա արտադրող և իրացնող դուստր ձեռնարկությունը.
«Հայէներգոշինարդ», «Հայէներգոնորոգում», «Էներգետիկ օբյեկտների կառուցման տնօրինություն», «Շինվերանորոգում», «Մարմարիկ», «Հայէներգոհատուկնորոգում» և «Ռազմականացված պահակախումբ» դուստր ձեռնարկությունները.
բ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը «Երէլեկտրացանց» ՊՁ-ի շրջանային էլեկտրական ցանցերի և «Շինարար» դուստր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել պետական ձեռնարկությունների:
Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը լուծարել «Երէլեկտրացանց» ՊՁ-ն` «Հայէներգո» ՊՁ-ում ստեղծելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում.
գ) մինչև 1996 թվականի հունվարի 15-ը հաստատել վերակազմավորված պետական ձեռնարկությունների կանոնադրությունները և համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հայէներգո» ՊՁ-ի կանոնադրության մեջ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել էլեկտրաէներգիա արտադրող ու տեղափոխող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների միջև կնքվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակների ձևերը:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագները հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է) և նրան հանձնարարել 1996-1998 թվականների էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագնային քաղաքականության մասին մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(3-րդ կետը փոփ. 14.05.96 N 282)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հաստատված է |
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագները հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի
Վ. Մովսեսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Շիշմանյան |
- |
ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Գալուստյան |
- | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Մ. Երանոսյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման վարչության պետ |
Ա. Գալուստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության և կադրերի վերապատրաստման վարչության պետ |
Մ. Միքայելյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական կարգավորման վարչության պետ |
Ս. Հակոբյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության տրանսպորտի, կապի, առևտրի, սպասարկման ոլորտի, էներգետիկայի ֆինանսավորման բաժնի պետ |
Ռ. Պետրոսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը փոփ.10.09.96 N 507, 24.01.97 N 20)