«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1997 թվականի N 403
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով 1997 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝
1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. «Հացի, ալյուրի և մազութի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |