«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 878-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «հարդարման» բառից հետո լրացնել «և կահույքի» բառերով.
բ) 8-րդ կետով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1. Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման
Ցուցանիշի անվանումը | Նորմը | ||||
լաքեր | |||||
պոլիուրե-թանային | նիտրա-թաղանթա-նյութային | պոլիեթե-րային` չհագեցած | պենտա- ֆտալային |
այլ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս | 24 | 22 | 25 | 40 | 22 |
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը. (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի, անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի |
36 չեն որոշում |
4 չեն որոշում |
12 16 |
72 չեն որոշում |
24 16 |
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս |
24 | 6 | 24 | 8 | 6 |
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC` 3.2 3.3 9.1 |
մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր 23 և բարձր մինչև 61-ից ցածր 61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր |
Աղյուսակ 2. Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման
3.2 3.3 9.1
Ցուցանիշի անվանումը
Նորմը
արծնաներկեր
նիտրա-
թաղանթա-
նյութայինպոլիեթերային`
չհագեցածպենտա-
ֆտալայինայլ
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս
21
46
44
21
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի,2
12
48
24
անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի
-
15
-
15
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս
6
24
8
6
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`
մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր
23 և բարձր մինչև 61-ից ցածր
61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր
Աղյուսակ 3. Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման
|
». |
գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:
Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:».
դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:».
ե) 13-րդ կետի «ա» ենթակետի «լաքաներկանյութի նորմատիվ փաստաթղթի կամ տեխնիկական փաստաթղթի նշագիրը» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
զ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:».
է) 23-րդ կետի`
«ա» ենթակետում «ապակե տարաներ`» բառերը փոխարինել «տարաներ`» բառով,
«բ» ենթակետում «պոլիէթիլենային-լաքաներկային» բառերը փոխարինել «պոլիէթիլենային կամ լաքաներկային» բառերով,
վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
ը) 24-րդ կետում «փաթեթավորման ստանդարտի» բառերը փոխարինել «փաթեթավորման ստանդարտների» բառերով.
թ) 40-րդ կետում «38-րդ կետում» բառերը փոխարինել «39-րդ կետում» բառերով.
ժ) IX բաժնի`
ցանկի «ԳՕՍՏ 8420» և «ԳՕՍՏ 27271» ստանդարտներին վերաբերող տողերն ուժը կորցրած ճանաչել,
ցանկը լրացնել հետևյալ տողերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|