Գլխավոր տեղեկություն
Номер
N 878-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2007-05.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.835
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2006
Дата вступления в силу
12.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 878-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «հարդարման» բառից հետո լրացնել «և կահույքի» բառերով.

բ) 8-րդ կետով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 1. Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
լաքեր
պոլիուրե-թանային նիտրա-թաղանթա-նյութային պոլիեթե-րային` չհագեցած պենտա-
ֆտալային
այլ
1 2 3 4 5 6
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս 24 22 25 40 22
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի,
անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի
36

չեն որոշում
4

չեն որոշում
12


16
72

չեն որոշում
24


16
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ`
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս
24 6 24 8 6
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր
23 և բարձր մինչև 61-ից ցածր
61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

 

Աղյուսակ 2. Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
արծնաներկեր
նիտրա-
թաղանթա-
նյութային
պոլիեթերային`
չհագեցած
պենտա-
ֆտալային
այլ
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս 21 46 44 21
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի,
2 12 48 24
անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի - 15 - 15
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս 6 24 8 6
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր
23 և բարձր մինչև 61-ից ցածր
61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

  
Աղյուսակ 3. Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 
Ցուցանիշի անվանումը Նորմը
լաքեր ներկեր
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս  30 50
Ջրածնային ցուցիչը (pH) 6,5-9,5
Չորացման ժամանակը (20±2)օC ջերմաստիճանում մինչև
3-րդ աստիճանը, ժ, ոչ ավելի
1
Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի չեն
որոշում
3,5
».

 

գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:

Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:».

դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:».

ե) 13-րդ կետի «ա» ենթակետի «լաքաներկանյութի նորմատիվ փաստաթղթի կամ տեխնիկական փաստաթղթի նշագիրը» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

զ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:».

է) 23-րդ կետի`

«ա» ենթակետում «ապակե տարաներ`» բառերը փոխարինել «տարաներ`» բառով,

«բ» ենթակետում «պոլիէթիլենային-լաքաներկային» բառերը փոխարինել «պոլիէթիլենային կամ լաքաներկային» բառերով,

վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

ը) 24-րդ կետում «փաթեթավորման ստանդարտի» բառերը փոխարինել «փաթեթավորման ստանդարտների» բառերով.

թ) 40-րդ կետում «38-րդ կետում» բառերը փոխարինել «39-րդ կետում» բառերով.

ժ) IX բաժնի`

ցանկի «ԳՕՍՏ 8420» և «ԳՕՍՏ 27271» ստանդարտներին վերաբերող տողերն ուժը կորցրած ճանաչել,

ցանկը լրացնել հետևյալ տողերով.

 

«
ԳՕՍՏ 9.403
(բաժին 2)
Լաքաներկային պատվածքներ. Ջրի ստատիկ ներգործության նկատմամբ կայունության փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 9980.1
(3-9-րդ կետերը)
Լաքաներկանյութեր. Ընդունման կանոններ
ԳՕՍՏ 26319 Բեռներ` վտանգավոր. Փաթեթավորում
ԳՕՍՏ Ռ 52020
(9.4, 9.5-րդ կետերը)
Լաքաներկանյութեր` ջրադիսպերսային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԻՍՕ 1523 Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 23
Երևան