ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1994 թ. N 551
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգը (կցվում է).
2. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 09.01.98 N 13)
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի լուծումը:
(2-րդ կետը փոփ. 09.01.98 N 13)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվող վկայականների ձևերի տպագրումը` համաձայն բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հայտերի:
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 29-ի թիվ 551 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետև` բռնադատված) կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվում են սույն կարգով սահմանված ձևի վկայականներ ( թիվ 1 և թիվ 2 ձևերը կցվում են), որոնք հանդիսանում են նրանց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
Նշված անձանց վկայականը տրվում է նրանց օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու և արտոնություններից օգտվելու նպատակով:
2. Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականը տրվում է վկայականներ տվող հանձնաժողովի ( այսուհետև` հանձնաժողով) կողմից:
Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգների դիմումի հիման վրա: Վկայականը բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին է տրվում այն դեպքում, եթե նրանք դատապարտված են եղել մահապատժի կամ մահացել են ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:
3. Բռնադատվածի վկայական ստանալու համար հանձնաժողովին ներկայացվում է դիմում, որին կցվում են`
ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.
բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգներին.
գ) բռնադատվածի և նրա առաջին հերթի ժառանգների ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ:
4. Հանձնաժողովը նիստում քննության է առնում վկայական տալու մասին դիմումը` կից փաստաթղթերով, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը և ընդունում որոշում` բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին համապատասխան վկայական տալու կամ դիմումը մերժելու մասին:
Հանձնաժողովն իրավազոր է որոշում կայացնելու այն դեպքում, երբ նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովն ընդունած որոշման մասին տասնօրյա ժամկետում հայտնում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին: Դիմումը մերժելու դեպքում նրանց հայտնում է նաև մերժման պատճառները:
Մերժման որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
5. Վկայական տալու մասին դիմումի քննարկմանը կարող է մասնակցել նաև բռնադատվածը կամ նրա առաջին հերթի ժառանգը:
6. Վկայականները ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և հաստատվում են կնիքով:
7. Վկայականը հաշվառվում է հատուկ հաշվառման մատյանում և բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին տրվում ստորագրությամբ:
8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վկայականները տրվում են ընդհանուր հիմունքներով:
Ծանոթություն : | ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի համաձայն առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում բռնադատվածի զավակները (այդ թվում` որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեգրողները), ինչպես նաև բռնադատվածի այն երեխան, որը ծնվել է նրա մահից հետո: |
Ձև թիվ 1 |
Ձև թիվ 1 |