ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1993 թվականի N 578
քաղ. Երևան
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» թիվ 457 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված օտարերկրյա այն պետությունների ցանկը, համաձայն թիվ 1, 2, 3 հավելվածների, որոնցում առաջնահերթության կարգով պետք է ստեղծվեն համապատասխան կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 3-ամսյա ժամկետում ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ, համաձայն թիվ 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ լուծել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կազմում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների, համաձայն թիվ 2 հավելվածի, գործունեության հետ կապված և կազմակերպական հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում, համաձայն թիվ 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված տնտեսավարող սուբյեկտների ցանկը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների կատարման մասին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ստեղծման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ուկրաինայում
Միջին Ասիայի Հանրապետություններում և Ղազախստանի Հանրապետությունում (նստավայրը` Թուրքմենստան)
Վրաստանի Հանրապետությունում
(ցանկը փոփ. 30.12.97 N 622)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մերձբալթյան Հանրապետություններ (նստավայրը` երեք հանրապետություններից մեկում)
Իրանի Իսլամական Հանրապետություն
Մերձավոր Արևելքի երկրներ ( նստավայրը` Դամասկոս, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ
Իտալիայի Հանրապետություն
Ավստրիական Հանրապետություն
Գերմանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (նստավայրը` Վաշինգտոն)
Լատինական Ամերիկայի երկրներ (նստավայրը` Արգենտինայի Հանրապետություն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Կանադա
Ավստրալիական Միություն
Արևելյան Եվրոպայի երկրներ
Հնդկաստան