ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2006 թվականի N 295-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմում Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ Ռ. Պետրոսյանի փոխարեն ընդգրկել Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ Ս. Դարբինյանին (համաձայնությամբ):
Այդ կապակցությամբ «Ռ. Պետրոսյան - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Դարբինյան - Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|