040.0341.18.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1997 թ. N 341
քաղ. Երևան
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.04.00 N 160)
Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Ներածական մասը փոփ. 11.04.00 N 160)
1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության բազային կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
(1-ին կետը փոփ., լրաց. 11.04.00 N 160)
2. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 199,3 հազարական դրամի չափով գումար:
(2-րդ կետը փոփ. 11.04.00 N 160)
3. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հարազատների ուժերով արդեն բարեկարգված գերեզմանների առկայության դեպքում` համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ (բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի)` թույլատրել գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքի փոխհատուցում:
(3-րդ կետը փոփ. 11.04.00 N 160)
4. Սահմանել, որ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքների պատվիրատու են հանդիսանում զոհված զինծառայողների թաղման վայրի համայնքների ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
(4-րդ կետը լրաց. 31.10.97 N 482)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում հուղարկավորված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:
Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին վճարվում է նշված որոշման 2-րդ կետում նախատեսված չափով գումարը` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
(5-րդ կետը լրաց. 11.04.00 N 160)
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` զոհված (մահացած, մահացած ճանաչված) զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն, Երևանի քաղաքապետարանին ու համայնքների ղեկավարներին:
(6-րդ կետը լրաց. 31.10.97 N 482, 11.04.00 N 160)
7. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գումարները տրամադրվում են զոհված (մահացած) զինծառայողների հարազատներին` զինծառայողի թաղման վայրի (իսկ մահացած ճանաչված զինծառայողների` հարազատների կողմից հայտարարված վայրի) տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:
(7-րդ կետը փոփ., լրաց. 11.04.00 N 160)
8.«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց` տնամերձ հողամասով ապահովումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(8-րդ կետը փոփ. 11.04.00 N 160)
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի «Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման մասին» N 64, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի N 64 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 3, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 25-ի «Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով նրանց հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու մասին» N 91 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |