040.0406.22.09.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 1997 թ. N 406
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել 17454 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սելենա» փակ բաժնետիրական ընկերության «Արագած» դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արագած» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Սելենա» փակ բաժնետիրական ընկերության «Արագած» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Սելենա» փակ բաժնետիրական ընկերության «Արագած» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 17430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 17430 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1743 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արագած» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Արագած» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Արագած» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արագած» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել 20920 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արտաշատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Արտաշատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Արտաշատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 19110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 9340 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման ընթացքում պետական բաժնեմասը կազմել է 48,9 տոկոս):
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 934 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1812 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արտաշատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Արտաշատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Արտաշատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել 6923 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի տպարան» (Հոկտեմբերյանի տպարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արմավիրի տպարան» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Արմավիրի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Արմավիրի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5890 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4710 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 471 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1032 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արմավիրի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Արմավիրի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Արմավիրի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել 111086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կամոյի կայան», «Սևանի կայան», «Աբովյանի ավտոլվացման կետ», «Հրազդանի կայան», «Մարտունու կայան», «Չարենցավանի կայան» ստորաբաժանումները, «Առինջ» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
4.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 108830 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 87060 հազ. դրամ:
4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8706 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2258 հազ. դրամ:
4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.9. Սահմանել, որ Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.10. Սահմանել, որ Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
5.1. Սեփականաշնորհել 37857 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Կամոյի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գավառի կայան» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Կամոյի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Կամոյի կայան» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 37860 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 30290 հազ. դրամ:
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3029 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Գավառի կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.9. Սահմանել, որ «Գավառի կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.10. Սահմանել, որ «Գավառի կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գավառի կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել 30705 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Սևանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի կայան» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Սևանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Սևանի կայան» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 30710 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 24560 հազ. դրամ:
6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2456 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Սևանի կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.9. Սահմանել, որ «Սևանի կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.10. Սահմանել, որ «Սևանի կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել 9548 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Հրազդանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հրազդանի կայան» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Հրազդանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Հրազդանի կայան» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
7.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 9550 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7640 հազ. դրամ:
7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 764 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Հրազդանի կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.9. Սահմանել, որ «Հրազդանի կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.10. Սահմանել, որ «Հրազդանի կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.11.Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել 29766 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մարտունու կայան» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
8.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Մարտունու կայան» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 29770 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 23820 հազ. դրամ:
8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2382 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
8.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Մարտունու կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.9. Սահմանել, որ «Մարտունու կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.10. Սահմանել, որ «Մարտունու կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
9.1. Սեփականաշնորհել 8726 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Չարենցավանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Չարենցավանի կայան» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Չարենցավանի կայան» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Չարենցավանի կայան» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
9.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 8730 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6980 հազ. դրամ:
9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 698 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
9.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Չարենցավանի կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.9. Սահմանել, որ «Չարենցավանի կայան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.10. Սահմանել, որ «Չարենցավանի կայան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Չարենցավանի կայան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
10.1. Սեփականաշնորհել 8350 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Աբովյանի ավտոլվացման կետ» ստորաբաժանման պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աբովյանի ավտոլվացման կետ» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Աբովյանի ավտոլվացման կետ» ստորաբաժանման պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
10.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Աբովյանի ավտոլվացման կետ» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
10.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 8350 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6680 հազ. դրամ:
10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 668 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
10.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
10.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Աբովյանի ավտոլվացման կետ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.9. Սահմանել, որ «Աբովյանի ավտոլվացման կետ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.10. Սահմանել, որ «Աբովյանի ավտոլվացման կետ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աբովյանի ավտոլվացման կետ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
11.1. Սեփականաշնորհել 60330 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Առինջ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Առինջ» բաց բաժնետիրական ընկերության:
11.2. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Առինջ» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
11.3. Աբովյանի ավտոտեխսպասարկման և առևտրի փակ բաժնետիրական ընկերության «Առինջ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Ընկերության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
11.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 60250 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 48200 հազ. դրամ:
11.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4820 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
11.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 79 հազ. դրամ:
11.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Առինջ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.9. Սահմանել, որ «Առինջ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.10. Սահմանել, որ «Առինջ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Առինջ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
12.1. Սեփականաշնորհել 32100 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աբովյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աբովյանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
12.2. «Աբովյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել երկարաժամկետ վարձակալված միջոցները (Աբովյան քաղաքի փողոցներ, մայթեր, կանաչապատ տարածքներ և այլն) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Աբովյանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
12.3. «Աբովյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.4. «Աբովյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Աբովյանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
12.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 17320 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 11430 հազ. դրամ:
12.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1143 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
12.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14776 հազ. դրամ:
12.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Աբովյանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12.10. Սահմանել, որ «Աբովյանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
12.11. Սահմանել, որ «Աբովյանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աբովյանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
13.1. Սեփականաշնորհել 20669 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հրազդանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
13.2. «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը (Հրազդան քաղաքի ճանապարհներ, փողոցներ, մայթեր), NN 1, 2 տնակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հրազդանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
13.3. «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.4. «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը, կրպակը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.5. «Հրազդանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Հրազդանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
13.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15340 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 10120 հազ. դրամ:
13.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1012 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
13.9. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5330 հազ. դրամ:
13.10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Հրազդանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
13.11. Սահմանել, որ «Հրազդանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
13.12. Սահմանել, որ «Հրազդանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
13.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
14.1. 167775 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հոկտեմբերյանի (Արմավիրի) կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
14.2. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման կենցաղային թափոնների վնասազերծման անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արմավիրի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
14.3. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
14.4. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը, լվացքատունը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.5. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արմավիրի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
14.7. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 132920 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 87730 հազ. դրամ:
14.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 34857 հազ. դրամ:
14.9. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.1. Սեփականաշնորհել 3192 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հոկտեմբերյանի (Արմավիրի) կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արմավիրի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
15.2. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
15.3. «Հոկտեմբերյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
15.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արմավիրի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
15.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2050 հազ. դրամ:
15.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 205 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
15.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 97 հազ. դրամ:
15.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արմավիրի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
15.9. Սահմանել, որ «Արմավիրի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
15.10. Սահմանել, որ «Արմավիրի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
15.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
16.1. 4271 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի շրջանային բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
16.2. «Արտաշատի շրջանային բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
16.3. «Արտաշատի շրջանային բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
16.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արտաշատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
16.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 3480 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 2300 հազ. դրամ:
16.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 795 հազ. դրամ:
16.7. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17.1. Սեփականաշնորհել 26940 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արտաշատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
17.2. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 2, 6 դպրոցների անավարտ շինարարությունները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի մարզպետարանի տնօրինությանը:
17.3. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը (Արտաշատ քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ), NN 2, 7 մանկապարտեզների անավարտ շինարարությունները, N 5 դպրոցի մասնաշենքի լողավազանի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արտաշատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
17.4. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 1 բաղնիքի վերակառուցվող անավարտ շինարարությունը, ջերմոցային տնտեսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
17.5. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17.6. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 1 բաղնիքը, ռեստորանը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17.7. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
17.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արտաշատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
17.9. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 22680 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 14970 հազ. դրամ:
17.10. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1497 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
17.11. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4262 հազ. դրամ:
17.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արտաշատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
17.13. Սահմանել, որ «Արտաշատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
17.14. Սահմանել, որ «Արտաշատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
17.15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
18.1. Սեփականաշնորհել 966 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արտաշատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
18.2. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
18.3. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
18.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արտաշատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
18.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 900 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 590 հազ. դրամ:
18.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 118 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
18.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 61 հազ. դրամ:
18.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արտաշատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
18.9. Սահմանել, որ «Արտաշատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
18.10. Սահմանել, որ «Արտաշատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
18.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |