Գլխավոր տեղեկություն
Номер
N 1849-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1389
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.11.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.11.2005
Дата вступления в силу
24.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 3 նոյեմբերի 2005 թվականի N 1849-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՉՈՐԱԹԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի դեկտեմբերի 25-ին կայանալիք` Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Չորաթանի, Վերին Կարմիր աղբյուրի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1550180 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Տավուշի մարզի Աչաջրի, Բերդի, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Չորաթանի, Վերին Կարմիր աղբյուրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 8
Երևան

 



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1849-Ն որոշման


Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ`
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ՉՈՐԱԹԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 __________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

 __________________________________________

 

1.

 

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

 

78000

 

        այդ թվում՝

 

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

78000

 

 

 

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

17700

 

 

 

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

 

 

 

4.

Կապի ծառայության վճարներ

1000

 

 

 

5.

Գրասենյակային ծախսեր

3000

 

___________________________________

 

ընդամենը

104700

 

14 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (14 x 104700)

1465800

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(16384 ընտրող + 16384 x 0,03) x 5 դրամ

84380

  ___________________________________
  Ընդամենը 1550180


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան