«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2146-Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 2 հավելվածի,
գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկման ձևը` 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` համաձայն N 3 հավելվածի,
դ) կյանքի ապահովագրության պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 4 հավելվածի,
ե) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական պահուստների չափի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N 368 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն իրականացնողների կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման մեթոդները:
2. Ապահովագրական ընկերություններն ապահովագրության պայմանագրերով (վկայագրերով) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն պարտավոր են ձևավորել ապահովագրական պահուստներ:
3. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները պարտավոր են ձևավորել պահուստների հետևյալ տեսակները`
ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստներ,
բ) պահանջների (վնասների) պահուստներ`
ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստներ,
տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստներ:
4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները կարող են նաև ձևավորել լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված օրենքով նախատեսված ապահովագրական պահուստների այլ տեսակներ:
5. Ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) չվաստակված ապահովագրավճարների պահուստն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների պահուստների հանրագումարը (N 2 հավելված): Յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով չվաստակված ապահովագրավճարների պահուստը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՉԱi = Աi * ՉՕ i / ՊՕ i,
որտեղ՝
ՉԱi-ն՝ չվաստակված ապահովագրավճարի պահուստի գումարն է` ըստ i-րդ պայմանագրի (վկայագրի),
Աi-ն՝ i-րդ պայմանագրով (վկայագրով) նախատեսված (հաշվեգրված) ամբողջ ապահովագրավճարի չափն է, նվազեցված տվյալ պայմանագրի համար ընկերության կողմից վճարման ենթակա և (կամ) արդեն վճարված կոմիսիոն վճարների չափով,
ՉՕi-ն՝ i-րդ պայմանագրի (վկայագրի) դեռևս չլրացած օրերի թիվն է,
ՊՕi-ն՝ i-րդ պայմանագրի (վկայագրի) գործողության ժամկետն է:
6. Պահանջների (վնասների) պահուստը հանդիսանում է ապահովագրողին ներկայացված, սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ դեռևս չվճարված պահանջների պահուստի և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հանրագումարը:
7. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները հաշվարկվում են ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված, օրինական պահանջների վճարվելիք գումարների արժեքը կանխատեսելով` ներառելով այդ պահանջները կարգավորելու համար անհրաժեշտ գումարները: Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստի մեծությունը պետք է հիմնված լինի այդ պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) նախնական հաշվարկի վրա, որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:
8. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստը (ՏՉՊ) նախատեսված է այն պարտավորությունների կատարման, ինչպես նաև ապահովագրողին ներկայացվող պահանջների (վնասների) կարգավորման ծախսերի ապահովման համար, որոնք առաջացել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի հետևանքով և որոնց տեղի ունենալու փաստի վերաբերյալ ապահովագրության պայմանագրի համաձայն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաշվետու ամսաթիվն ապահովագրողին չի հայտնվել:
8.1. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը մինչև 2 տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է՝
ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,
բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակների ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
8.2. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակին նախորդող 8 եռամսյակների փորձի հիման վրա, որպես փաստացի տեղի ունեցած, սակայն ապահովագրողին տվյալ եռամսյակում չներկայացված պահանջների միջին մեծություն (N 3 հավելված):
9. Ապահովագրողները ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների պահուստները և ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները կարող են նվազեցնել ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրողների մասնակցության բաժնի չափով:
9.1. Չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԲՎi= ԱՊi * (ԱՎi-ԿՊi) / ՀԱi,
որտեղ`
ԲՎi-ն` i -րդ պայմանագրի գծով վերաապահովագրողների մասնակցության բաժինն է,
ԱՊi-ն` i-րդ պայմանագրի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծությունն է,
ԱՎi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրությանը հաշվեգրված ապահովագրավճարի չափն է,
ԿՊi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրողից ստացված (ստացվելիք) կոմիսիոն պարգևավճարի չափն է,
ՀԱi-ն` i-րդ պայմանագրի գծով հաշվեգրված ապահովագրավճարի չափն է:
9.2. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը վերաապահովագրողի կողմից վճարման ենթակա գումարների (հատուցումների) մասն է:
10. Կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունը պարտավոր է ձևավորել պահուստ, որի մեծությունը պետք է առնվազն հավասար լինի այդ պայմանագրի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին: Եթե կյանքի ապահովագրության որևէ վկայագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա այդ մեծությունը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու նպատակով պետք է հավասարեցվի զրոյի:
11. Կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է որոշվել հետևյալ բանաձևով`
Պկ j =Պս * (100+0,25 * Գտ)/100 + Ահ . (100+0,125*Գտ)/100 - Ագ
որտեղ՝
Պկj-ն` հաշվետու ամսաթվի դրությամբ կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է` յ-րդ պայմանագրով,
j-ն` կյանքի ապահովագրության գործող պայմանագիրն է,
Պս-ն` կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետու ամսաթվի դրությամբ,
Ահ-ն` հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրով (վկայագրով) նախատեսված ապահովադրի կողմից վճարման ենթակա ապահովագրավճարների չափն է,
Գտ-ն` տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափն է` տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշ՝ ելնելով ապահովագրության պայմանագրի տևողությունից՝ համապատասխանաբար կիրառելով տվյալ պահին շրջանառության մեջ գտնվող կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում նախորդ օրվա դրությամբ ձևավորված միջին տոկոսադրույք),
Ագ-ն` հաշվետու ժամանակաշրջանում վճարված ապահովագրական գումարների մեծությունն է` j -րդ պայմանագրով:
Կյանքի ապահովագրության պահուստի մեծությունը հաշվարկվում է որպես կյանքի ապահովագրության բոլոր պայմանագրերի (վկայագրերի) գծով հաշվարկված ապահովագրական պահուստի հանրագումար (N 4 հավելված):
Տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը կցվում են N 4 հավելվածի համաձայն կատարված հաշվարկներին:
12. Ապահովագրողի կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է նվազեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի, իսկ համատեղ ապահովագրության դեպքում` մյուս ապահովագրողի կողմից ստանձնած պարտավորության (վճարվելիք ապահովագրական գումարի) չափով` պայմանով, որ նրանց կողմից այդ պարտավորությունների կատարման համար ձևավորված են համարժեք պահուստներ:
13. Ապահովագրողը կարող է ապահովագրական պահուստների հաշվարկն իրականացնել իր ապահովագրական ռիսկերը վերաապահովագրող` լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի օգնությամբ:
14. Ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրողը լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է կիրառել որևէ ակտուարի կամ ակտուարական ընկերության կողմից հաստատված համապատասխան մեթոդաբանություն:
15. Լիազորված պետական կառավարման մարմինը սույն կարգի 4-րդ և 14-րդ կետերով նախատեսված համաձայնությունը կամ համաձայնություն չտալու վերաբերյալ առարկությունը տալիս է ներկայացվող փաստաթղթերը սահմանված կարգով մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետում գրավոր չպատասխանելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
16. Ապահովագրողը պետք է իր մոտ պահպանի սույն կարգում նշված համապատասխան հավելվածների համաձայն կատարված ապահովագրական պահուստների հաշվարկները:
17. Ապահովագրողն օրենքով սահմանված ժամկետներում ֆինանսական հաշվետվությունների հետ միասին լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում ապահովագրական պահուստների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկատվություն հաշվետու օրվա դրությամբ ձևավորված ապահովագրական պահուստների չափի մասին` համաձայն N 5 հավելվածի:
18. Ապահովագրական պահուստներին համարժեք միջոցների տեղաբաշխումը կարգավորվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿ
(հազ. դրամ) |
Ապահովա-գրության պայմանագիրը (վկայագիրը), |
Պայմա-նագրով (վկայագրով) նախա-տեսված ամբողջ ապահովա-գրավճարի չափը |
Պայմանագրի (վկայագրի) գործողության ժամկետը |
Պայմանագրի (վկայագրի) ուժի մեջ մտնելու պահից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակա-հատվածը (օրերով) |
Պայմանագրի (վկայագրի) |
ՀՀ օրենս-դրության համաձայն չվաստակված ապահովա-գրավճարների պահուստից կատարվող նվազե-ցումների չափը |
Չվաստակած |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
||||||
2. |
||||||
..... |
||||||
Ընդամենը |
- |
- |
- |
___________________________________________ | |
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
_____ __________________ 200 թ. |
|
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊ) ՀԱՇՎԱՐԿ` 2 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ձև
ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ձև
_______________________________________________ (ընկերության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ժամանակաշրջանը ________________________
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |