«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2005 |
N 420-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ Թ-49 գրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.
«8. Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ (արծաթ)»,
1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
Հուշադրամի |
Անվանական |
Մետաղը |
Քաշը |
Տրամա- |
Դրամա- |
Որակը |
Տպաքանակը |
Արտեմ Միկոյանի |
100 դրամ | Արծաթ, 925օ |
31,1 | 40,0 |
Ատամ- |
Պրուֆ |
500 |
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գործող փակ և բաց մրցույթների անցկացման հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|