«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2250-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի
N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42-րդ կետով.
«42. Սահմանել, որ ջրաչափական սարքեր չունեցող կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվող բնակիչ-բաժանորդները 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը ջրամատակարար կազմակերպության հետ ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման մասին պայմանագիր կնքելու դեպքում (որի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին) տվյալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև ջրաչափական սարքի (սարքերի) տեղադրումը բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը մեկ անձի համար օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր):
Ջրամատակարար կազմակերպության միջոցով ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման մասին պայմանագիր կնքելու դեպքում դրա (դրանց) արժեքը բնակիչ-բաժանորդների կողմից կարող է մարվել հետևյալ ձևերով`
ա) ամբողջ վճարումն իրականացնել ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման ժամանակ.
բ) վճարման 50 տոկոսը կատարել ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման ժամանակ, իսկ մնացած 50 տոկոսը` ըստ կազմված ժամանակացույցի` հաջորդ 6 ամսվա ընթացքում.
գ) կնքված պայմանագրում նշված ժամկետում, վճարելով ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման արժեքը, մինչև ջրաչափական սարքի (սարքերի) տրամադրումը և (կամ) տեղադրումը:
Բնակիչ-բաժանորդի կողմից ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման մասին պայմանագրում նշված կարգով և ժամկետում ջրաչափական սարքը (սարքերը) չտեղադրելու դեպքում ջրամատակարար կազմակերպությունը կատարում է բնակիչ-բաժանորդի կողմից օգտագործված ջրի քանակի վերահաշվարկ (ճշգրտում)` սույն որոշման 4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի համաձայն, իսկ մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ճշգրտված պարտքը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այն դեպքում, երբ ջրամատակարար կազմակերպությունը չի կատարում ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման մասին պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները, ապա ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման մասին պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո մինչև պարտավորության կատարումը ջրամատակարար կազմակերպությունը բնակիչ-բաժանորդի կողմից այդ ժամանակահատվածում օգտագործված ջրի ծավալի արժեքը հաշվարկում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված չափաքանակներով»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 30 |