Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.284
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.07.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.07.2003
Дата вступления в силу
11.08.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2003 թ.

  N 234-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը»  հաստատելու մասին» թիվ 87 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգում» կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1.1. կարգի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.3. Վերահսկում՝ կազմակերպության գործունեությունից օգուտներ ստանալու նպատակով նրա ֆինանսական և գործառնական քաղաքականությունը ղեկավարելու իրավունքն է:

Վերահսկման իրավունքը համարվում է ստացված, երբ կազմակերպություններից մեկը ձեռք է բերում մյուս կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին, եթե միայն բացառիկ դեպքերում չի կարելի հստակ ցույց տալ, որ այդպիսի սեփականության իրավունքն իրենից վերահսկում չի ներկայացնում: Եթե նույնիսկ միավորվող կազմակերպություններից մեկը ձեռք չի բերում միավորվող մյուս կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին, դեռևս հնարավոր է որոշել ձեռք բերողին, եթե կազմակերպություններից մեկը ձեռք է բերում մյուսի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 4.99%-ից ավելին,  և առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը՝

ա)  այլ ներդրողների հետ համաձայնության հիման վրա՝ այլ կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելիի նկատմամբ իրավունք, կամ

բ) կանոնադրության կամ համաձայնագրի հիման վրա, ինչպես նաև այլ կերպ՝ այլ կազմակերպության ֆինանսական կամ գործառնական քաղաքականության նկատմամբ կառավարման իրավունք, կամ ընթացիկ գործունեության կանխորոշման հնարավորություն, կամ

գ) այլ կազմակերպության տնօրենների խորհրդի կամ կառավարման համազոր մարմնի անդամների մեծամասնությանը նշանակելու կամ պաշտոնանկ անելու իրավունք, կամ

դ) այլ կազմակերպության տնօրենների խորհրդի կամ կառավարման համազոր  մարմնի ժողովներում ձայնի մեծամասնության նկատմամբ իրավունք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

 

2003 թ. հուլիսի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան