Գլխավոր տեղեկություն
Номер
N 2174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2006-12.08.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.46
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Дата вступления в силу
21.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2005 թվականի N 2174-Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևը, դրա լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգի մասին» N 174 որոշումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանելու մասին» N 1345-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան

 
     
 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2174-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԻ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը, իրացվելիության, վճարունակության, ընդհանուր կապիտալի համարժեքության, առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվները:

II. ՀԱՄԱԼՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

2. Ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի պահանջը սահմանվում է ըստ հետևյալ ժամանակացույցի`

2006 թ. հունվարի 1-ից

200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ

2007 թ. հունվարի 1-ից

350.000.000 (երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ

2008 թ. հունվարի 1-ից

500.000.000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ

 III. ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

3.1. Ապահովագրողների համար սահմանվում են իրացվելիության հետևյալ նորմատիվները`

ա) ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների և պահուստների հաշվարկային մեծության միջև սահմանային հարաբերակցությունը (Իպ),

 բ) ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկային մեծությունների միջև սահմանային հարաբերակցությունը (Իը):

3.2. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների և պահուստների հաշվարկային մեծության միջև սահմանային հարաբերակցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

   

Աբի

   
Իպ    = 
 x   100
   

Պահ.

   

 

որտեղ,

Աբի-ն` ապահովագրողի բարձր իրացվելի ակտիվներն են, որոնք իրենցից ներկայացնում են ստորև թվարկված ակտիվների (ըստ հաշվեկշռային արժեքի) հանրագումարը, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման` ներառյալ դրանց գրավադրումը: Այդ ակտիվները հետևյալներն են`

ա) կանխիկ դրամական միջոցներ` ներառյալ ապահովագրողի դրամարկղում և կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր,

բ) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր` ընթացիկ շուկայական արժեքով,

գ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում` ցպահանջ դեպոզիտներ և բանկային հաշիվներ, ընդ որում, դրանց մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած փոխառությունների և այլ պարտավորությունների չափով,

դ) ոսկու և այլ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ, ինչպես նաև ոսկու և այլ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով Հայաստանի Հանրապետության բանկերում տեղաբաշխված ցպահանջ դեպոզիտներ.

Պահ.-ն` ապահովագրողի պահուստների մեծությունն է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված նվազեցումներով):

Ապահովագրողների համար սույն ենթակետի բանաձևով հաշվարկած բարձր իրացվելի ակտիվների և ապահովագրական պահուստների (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված նվազեցումներով) հաշվարկային մեծության միջև հարաբերակցությունը չպետք է փոքր լինի 95 տոկոսից:

3.3. Ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկային մեծությունների միջև սահմանային հարաբերակցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

   

Աբի

   
Իը    = 
 x   100
   

Աընդ

   

որտեղ,

Աբի-ն` սույն կարգի 3.2-րդ ենթակետում նշված բարձր իրացվելի ակտիվներն են,

Աընդ-ն` ընդհանուր ակտիվներն են, որն իրենից ներկայացնում է ապահովագրողների հաշվապահական հաշվեկշռի ակտիվային մասի հանրագումարը:

Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար սույն ենթակետի բանաձևով հաշվարկված բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների միջև հարաբերակցությունը չպետք է փոքր լինի 15 տոկոսից, իսկ ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար սույն ենթակետի բանաձևով հաշվարկած բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների միջև հարաբերակցությունը չպետք է փոքր լինի 18 տոկոսից:

IV. ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

4.1. Ապահովագրական ընկերության վճարունակության փաստացի մեծությունը (Վճփ) հավասար է ընկերության սեփական կապիտալի և սույն կետի «ա»-«թ» ենթակետերում նշվածների տարբերությանը`

ա) ապահովագրողի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումար,

բ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեք,

գ) ընթացիկ շահույթի (եկամուտների) դիմաց հաշվեգրված հարկային պարտավորություններ,

դ) ընկերության կողմից փոխկապակցված անձանց տրված փոխատվություններ,

ե) հաշվառման հիմքերով հաշվեգրված, սակայն փաստացի չստացված նյութական ակտիվներ,

զ) սուբրոգացիայի (ռեգրեսի) իրավունքով ապահովագրողին անցած նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքի չափով` ապահովագրողի սեփականություն հանդիսանալու փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթ տալու օրվանից մեկ տարի հետո,

է) ապահովագրողի կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդ,

ը) ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար չօգտագործվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների ու սարքավորումների հաշվեկշռային արժեք,

թ) ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող շենքերի, շինությունների, գրասենյակային գույքի, տրանսպորտային միջոցների ու սարքավորումների հաշվեկշռային արժեքի 75 տոկոս:

4.2. Ապահովագրական ընկերության վճարունակության փաստացի մեծությունը (Վճփ) չպետք է փոքր լինի`

ա) սույն կարգով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն սահմանաչափից,

բ) սույն կարգով սահմանված վճարունակության նորմատիվային մեծությունից (Վճն):

4.3. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար վճարունակության նորմատիվային մեծություն է համարվում ապահովագրավճարների մեծությամբ սահմանվող (Վճնա) և հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափերից (Վճնհ) առավելագույնը:

4.4. Ապահովագրավճարների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնա) որոշվում է`

ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների 20 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,

բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների 20 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը։

4.5. Ապահովագրավճարների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնա) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վճնա = Ապ.Վճ x 0.20 x ՎՃգ

որտեղ,

Ապ. Վճ-ն` տվյալ ժամանակաշրջանում ոչ կյանքի ապահովագրության գծով ապահովագրողի կողմից հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումարն է` նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում դադարեցված (լուծարված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձման ենթակա կամ արդեն վերադարձված ապահովագրավճարների գումարի չափով,

ՎՃգ-ն` վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված հատուցումների մասի ճշգրտման գործակիցն է` հաշվարկված զուտ հատուցումներով, որը հավասար է տվյալ ժամանակահատվածում զուտ հատուցումներ (ընդհանուր ապահովագրական հատուցումների և ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողների բաժնի տարբերություն) հարաբերած ընդհանուր ապահովագրական հատուցումների գումարին, սակայն ոչ պակաս 0.5-ից: Այն դեպքում, երբ ՎՃգ-ն փոքր է 0.5-ից, բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 գործակցի չափով:

4.6. Ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնհ) որոշվում է`

ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) 30 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,

բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակի ընթացքում կատարված ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) 30 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4.7. Ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնա) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վճնհ = Ապ.Հ x 0.30 x ՎՃգ

որտեղ,

Ապ.Հ-ն` տվյալ ժամանակաշրջանում ապահովագրողի կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով կատարված ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) հանրագումարն է,

 ՎՃգ-ն` վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված հատուցումների մասի ճշգրտման գործակիցն է` հաշվարկված զուտ հատուցումներով, որը հավասար է տվյալ ժամանակահատվածում զուտ հատուցումներ (ընդհանուր ապահովագրական հատուցումների և ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողների բաժնի տարբերություն) հարաբերած ընդհանուր ապահովագրական հատուցումների գումարին, սակայն ոչ պակաս 0.5-ից: Այն դեպքում, երբ ՎՃգ-ն փոքր է 0.5-ից, բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 գործակցի չափով:

4.8. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար վճարունակության նորմատիվային մեծություն է համարվում ապահովագրական պահուստների մեծությամբ սահմանվող (Վճնպ) և ռիսկային ընդհանուր կապիտալով սահմանվող (Վճնռ) վճարունակության նորմատիվային սահմանաչափերի հանրագումարը:

4.9. Ապահովագրական պահուստների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնպ) որոշվում է`

ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ձևավորված կյանքի ապահովագրության գծով պահուստների 5 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,

բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակի ընթացքում ձևավորված կյանքի ապահովագրության գծով պահուստների 5 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը։

4.10. Ապահովագրական պահուստների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնպ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վճնպ = 0.05 x Ապ.Պ x ՎՌ.գ

որտեղ,

Ապ.Պ-ն` տվյալ ժամանակաշրջանում ընկերության կողմից կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված ապահովագրական պահուստների մեծությունն է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված նվազեցումներով),

ՎՌ.գ-ն` վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակիցն է, որը հավասար է ապահովագրողի կողմից կյանքի ապահովագրության գծով սեփական կառավարման ստանձնած ռիսկերի գծով տեխնիկական պահուստների և հաշվետու ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության գծով տեխնիկական պահուստների հարաբերությանը, սակայն ոչ պակաս 0.85-ից: Այն դեպքում, երբ ՎՌ.գ-ն փոքր է 0.85-ից, բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.85 գործակցի չափով:

4.11. Ռիսկային կապիտալի մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնռ) որոշվում է`

ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ռիսկային կապիտալի 0.4 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,

բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակի ընթացքում ռիսկային կապիտալի 0.4 տոկոսի չափով, ճշգրտված վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4.12. Ռիսկային կապիտալի մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափը (Վճնռ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վճնռ = 0.004 x ՌԿ x ՎՌ.գ

որտեղ,

ՌԿ-ն` հաշվետու օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծությունն է, որը հավասար է տվյալ ժամանակահատվածում գործող կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական գումարների մեծության և նույն պայմանագրերի գծով ձևավորված ապահովագրական պահուստների մեծության տարբերությանը:

ՎՌ.գ-ն` վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակիցն է, որը հավասար է ապահովագրողի կողմից կյանքի ապահովագրության գծով սեփական կառավարման ստանձնած ռիսկերի գծով տեխնիկական պահուստների և հաշվետու ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստների հարաբերությանը, սակայն ոչ պակաս 0.5-ից: Այն դեպքում, երբ ՎՌ.գ-ն փոքր է 0.5-ից, բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 գործակցի չափով:

4.13. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն համատեղության կարգով իրականացնող ապահովագրողի համար վճարունակության նորմատիվային մեծությունը սույն կարգի համաձայն կյանքի ապահովագրություն իրականացնողի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնողի համար առանձին կերպով հաշվարկված վճարունակության նորմատիվային մեծությունների հանրագումարն է:

V. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ

5.1. Ապահովագրողի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը (ԸԿՀ) ցույց է տալիս ապահովագրողի ամեն տեսակի պարտավորություններից ազատ սեփական միջոցների համարժեքությունն իր գործունեությանը:

5.2. Ապահովագրողի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը (ԸԿՀ) իրենից ներկայացնում է ապահովագրողի վճարունակության փաստացի և նորմատիվային մեծությունների տարբերության հարաբերությունը վճարունակության նորմատիվային մեծությանը` արտահայտված տոկոսով: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԸԿՀ = (ՎՃփ - ՎՃն) / ՎՃն * 100%

որտեղ`

ՎՃփ-ն` սույն կարգի 4-րդ բաժնի համաձայն հաշվարկված վճարունակության փաստացի մեծությունն է,

 ՎՃն-ն` սույն կարգի 4-րդ բաժնի համաձայն հաշվարկված վճարունակության նորմատիվային մեծությունն է:

5.3. Ապահովագրողների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը (ԸԿՀ) պետք է մեծ լինի 0- ից:

5.4. Այն դեպքում, երբ ապահովագրողների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը (ԸԿՀ) մեծ է 0-ից, սակայն փոքր է 15 տոկոսից, ապա ընկերությունը պարտավոր է տվյալ փաստի հայտնաբերման օրվանից 5-օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել տեղեկատվություն իրականացվելիք այն գործողությունների մասին, որոնք թույլ կտան հնարավորինս կարճ ժամկետներում բարելավել ապահովագրական ընկերության ֆինանսական կայունությունը:

VI. ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

6.1. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից ձևավորված ապահովագրական պահուստներին համարժեք չափով ունենալ հնարավորինս վերադարձելի, շահութաբեր և իրացվելի ակտիվներ, որոնք են Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերում բանկային` ժամկետային և ցպահանջ ավանդները, այլ ֆինանսական ու ներդրումային կազմակերպություններում ներդրումները, անշարժ գույքը, հաշվարկային հաշիվը և դրամարկղը, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները:

6.2. Առանձին վերցված ակտիվների համարժեքության (համապատասխանության) նորմատիվը (ԱՀն) ցույց է տալիս ապահովագրողի կողմից ձևավորված ապահովագրական պահուստներին համարժեք ակտիվների համապատասխանությունը վերադարձելիության, շահութաբերության և իրացվելիության սկզբունքներին: Ընդ որում, նորմատիվի հաշվարկում պետք է մասնակցեն ակտիվների առնվազն 3 տեսակ (տվյալ իմաստով ակտիվի տեսակ է համարվում սույն կարգի 6.3-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշվածներից յուրաքանչյուրը):

6.3. Առանձին վերցված ակտիվների համարժեքության (համապատասխանության) նորմատիվը (ԱՀն) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԱՀն = գումար ՓԱi * ԱԳi / ԸՊ i = 1....6, i > 3

որտեղ,

ՓԱi-ն` i-րդ ակտիվի փաստացի մեծությունն է,

ԱԳi-ն` i-րդ ակտիվի գնահատման գործակիցն է, որը ստորև բերված ակտիվների համար հետևյալն է՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր` 1,

բ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով, կամ ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով` բանկային.

ժամկետային ավանդներ` 0.80,

ցպահանջ ավանդներ` 0.95,

գ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերում (ընդ որում, բանկերի վարկանիշը պետք է լինի Ստանդարտ և Փուրզ, կամ Մուդիզ, կամ Ա.Մ.Բեստ, կամ Դաֆֆ և Ֆելփզ, կամ Վեիսս վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված համապատասխանաբար ԲԲԲ, Բաա2, Ց+, ԲԲԲ, Ց վարկանիշից ոչ ցածր) ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով բանկային.

ժամկետային ավանդներ` 0.80,

ցպահանջ ավանդներ` 0.95,

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված բանկերում այլ արժույթներով (բացի Հայաստանի Հանրապետության դրամից, ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներից և Շվեյցարական ֆրանկից) բանկային.

ժամկետային ավանդներ` 0.60,

ցպահանջ ավանդներ` 0.70,

ե) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված բանկերից, բացի այլ ֆինանսական և ներդրումային կազմակերպություններում (ընդ որում, կազմակերպությունների վարկանիշը պետք է լինի Ստանդարտ և Փուրզ, կամ Մուդիզ, կամ Ա.Մ.Բեստ, կամ Դաֆֆ և Ֆելփզ, կամ Վեիսս վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված համապատասխանաբար ԲԲԲ, Բաա2, Ց+, ԲԲԲ, Ց վարկանիշից ոչ ցածր) ներդրումներ` 0.70,

զ) անշարժ գույք` 0.35,

է) հաշվարկային հաշիվ և դրամարկղ` 0.90,

ը) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ` 0.80.

ԸՊ-ն` ապահովագրողի պահուստների մեծությունն է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված նվազեցումներով):

6.4. Առանձին վերցված ակտիվների համարժեքության (համապատասխանության) նորմատիվը (ԱՀն) պետք է բարձր լինի`

ա) ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար` 0.81-ց,

բ) կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար` 0.83-ից:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2174-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 1. Ապահովագրական ընկերությունը սույն կարգին համապատասխան պետք է լրացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2174-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի համաձայն հաշվարկված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետում ներկայացնի լիազորված պետական կառավարման մարմին:

2. Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևն ունի հետևյալ տեսքը`

 

Ձև

 

_______________________________________________________________

(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ

 

1.

Կանոնադրական կապիտալի զուտ գումար (հազ. դրամ)

  01  

2.

Բարձր իրացվելի ակտիվների և պահուստների հաշվարկային մեծության միջև սահմանային հարաբերակցություն (Իպ) =տ03/տ08 (%)

02

 

Բարձր իրացվելի ակտիվներ (տ04+տ05+տ06+տ07)(հազ. դրամ)

03

 

ա) կանխիկ դրամական միջոցներ, ներառյալ ապահովագրողի դրամարկղում և կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (հազ. դրամ)

04

 

բ) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր` ընթացիկ շուկայական արժեքով, բացառությամբ գրավադրված արժեթղթերի (հազ. դրամ)

05

 

գ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ  բանկերում` ցպահանջ դեպոզիտներ և բանկային հաշիվներ` նվազեցված նույն բանկի նկատմամբ ունեցած փոխառությունների և այլ պարտավորությունների չափով (հազ. դրամ)

06

 

 դ) ոսկու և այլ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ, ինչպես նաև ոսկու և այլ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով ՀՀ  բանկերում տեղաբաշխված դեպոզիտներ (հազ. դրամ)

07

 

Ապահովագրական պահուստներ (հազ. դրամ)

08

3.

Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկային մեծությունների միջև սահմանային հարաբերակցություն (Իը) =տ03/տ10  (%)

09

 

Ընդհանուր ակտիվներ (հազ. դրամ)

10

4.

Վճարունակության փաստացի մեծություն (Վճփ) (տ12-տ13-տ14-տ15-տ16-տ17-տ18-տ19-տ20-տ21) (հազ. դրամ)

11

 

Սեփական կապիտալ (հազ. դրամ)

12

 

ա) ապահովագրողի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումար (հազ. դրամ)

13

 

բ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեք (հազ. դրամ)

14

 

գ) ընթացիկ շահույթի (եկամուտների) դիմաց հաշվեգրված հարկային պարտավորություններ (հազ. դրամ)

15

 

դ) ընկերության կողմից փոխկապակցված անձանց տրված փոխատվություններ (հազ.դրամ)

16

 

ե) հաշվառման հիմքերով հաշվեգրված, սակայն փաստացի չստացված նյութական միջոցներ (հազ. դրամ)

17

 

 զ) սուբրոգացիայի (ռեգրեսի) իրավունքով ապահովագրողին անցած նյութական ակտիվներ` հաշվեկշռային արժեքի չափով` ապահովագրողի սեփականություն հանդիսանալու փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթ տալու օրվանից մեկ տարի  հետո (հազ. դրամ)

18

 

է) ապահովագրողի կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդ (հազ. դրամ)

19

 

ը) ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար չօգտագործվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների և սարքավորումների հաշվեկշռային արժեք (հազ. դրամ)

20

 

թ) ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող շենքերի, շինությունների, գրասենյակային գույքի, տրանսպորտային միջոցների և սարքավորումների հաշվեկշռային արժեքի 75% (հազ. դրամ)

21

 

Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների վճարունակության  նորմատիվային մեծություն (տ23-ի և տ26-ի առավելագույնը) (հազ. դրամ)

22

 

Ապահովագրավճարների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափ (Վճնա)=տ24x 0,20 x տ25 (կամ 0,5) (հազ. դրամ)

23

 

Տվյալ ժամանակաշրջանում ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողի կողմից հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումար, նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում դադարեցված (լուծարված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձման ենթակա կամ արդեն վերադարձված ապահովագրավճարների գումարի չափով (Ապ.վճ) (հազ. դրամ)

24

 

Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված հատուցումների  մասի ճշգրտման գործակից, հաշվարկված զուտ հատուցումներով, որը հավասար է տվյալ ժամանակահատվածում զուտ հատուցումներ (ընդհանուր ապահովագրական հատուցումների և ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողների բաժնի տարբերություն) հարաբերած ընդհանուր ապահովագրական հատուցումների գումարին (ՎՃգ)

25

 

Ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափ
(Վճնհ)=տ27x 0,30 x տ25 կամ 0,5) (հազ. դրամ)

26

 

Տվյալ ժամանակաշրջանում ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով կատարված ապահովագրական հատուցումների (վճարված ապահովագրական գումարների) հանրագումար (Ապ.Հ) (հազ. դրամ)

27

 

Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար վճարունակության նորմատիվային մեծություն (տ29+տ32) (հազ. դրամ)

28

 

Ապահովագրական պահուստների մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափ(Վճպն) =0,05xտ30xտ31(կամ 0,85) (հազ. դրամ)

29

 

Տվյալ ժամանակաշրջանում ընկերության կողմից կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով  ձևավորված ապահովագրական պահուստների մեծություն (Ապ.Պ) (հազ. դրամ)

30

 

Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գործակից, որը հավասար է ապահովագրողի կողմից կյանքի ապահովագրության գծով սեփական կառավարման ստանձնած ռիսկերի գծով տեխնիկական պահուստների և հաշվետու ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության գծով  տեխնիկական պահուստների հարաբերությանը (ՎՌ.գ)

31

 

Ռիսկային կապիտալի մեծությամբ սահմանվող վճարունակության նորմատիվային սահմանաչափ (Վճնռ) = 0,004xտ33xտ31(կամ 0,5) (հազ. դրամ)

32

 

 Հաշվետու օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծություն, որը հավասար է տվյալ ժամանակահատվածում գործող կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական գումարների մեծության և նույն պայմանագրերի գծով ձևավորված ապահովագրական պահուստների մեծության տարբերությանը (ՌԿ) (հազ. դրամ)

33

 

Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն համատեղության կարգով իրականացնող ապահովագրողի համար վճարունակության նորմատիվային մեծություն (տ22+տ28) (հազ. դրամ)

34

5.

Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ (ԸԿՀ = (տ11- տ22) / տ22x100) (%)

35

 

Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ (ԸԿՀ =(տ11- տ28) / տ28x100)  (%)

36

 

Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն համատեղության կարգով իրականացնող ապահովագրողների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ
(ԸԿՀ =(տ11- տ34) /տ34x100)  (%)

37

6.

Առանձին վերցված ակտիվների համարժեքության (համապատասխանության) նորմատիվը
((ԱՀն)=(տ39x1+տ40x0,80+տ41x0,95+տ42x0,80+տ43x0,95+տ44x0,60+ +տ45x0,70+տ46x0,70+տ47x0,35+տ48x0,90+տ49x0,80)/տ50

38

 

ՀՀ պետական պարտատոմսեր (հազ. դրամ)

39

 

ՀՀ ռեզիդենտ  բանկերում` ՀՀ դրամով, կամ ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով բանկային ժամկետային ավանդներ (հազ. դրամ) *

40

 

ՀՀ ռեզիդենտ  բանկերում` ՀՀ դրամով, կամ ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով բանկային ցպահանջ ավանդներ (հազ. դրամ) *

41

 

ՀՀ ոչ ռեզիդենտ բանկերում (ընդ որում, բանկերի վարկանիշը պետք է լինի Ստանդարտ և Փուրզ, կամ Մուդիզ, կամ Ա.Մ.Բեստ, կամ Դաֆֆ և Ֆելփզ, կամ Վեիսս վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված համապատասխանաբար ԲԲԲ, Բաա2, Ց+, ԲԲԲ, Ց վարկանիշից ոչ ցածր) ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով բանկային ժամկետային ավանդներ (հազ. դրամ) *

42

 

ՀՀ ոչ ռեզիդենտ բանկերում (ընդ որում, բանկերի վարկանիշը պետք է լինի Ստանդարտ և Փուրզ, կամ Մուդիզ, կամ Ա.Մ.Բեստ, կամ Դաֆֆ և Ֆելփզ, կամ Վեիսս վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված համապատասխանաբար ԲԲԲ, Բաա2, Ց+, ԲԲԲ, Ց վարկանիշից ոչ ցածր) ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներով, կամ Շվեյցարական ֆրանկով բանկային ցպահանջ ավանդներ (հազ. դրամ) *

43

 

տ 40 և տ41-ում նշված բանկերում այլ արժույթներով (բացի ՀՀ դրամից, ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներից և Շվեյցարական ֆրանկից) բանկային ժամկետային ավանդներ (հազ. դրամ) *

44

 

տ 40 և տ41-ում նշված բանկերում այլ արժույթներով (բացի ՀՀ դրամից, ՍԴՌ-ի զամբյուղի մաս կազմող արժույթներից և Շվեյցարական ֆրանկից) բանկային ցպահանջ ավանդներ (հազ. դրամ) *

45

 

տ40 և տ41-ում նշված բանկերից բացի այլ ֆինանսական և ներդրումային կազմակերպություններում (ընդ որում, կազմակերպությունների վարկանիշը պետք է լինի Ստանդարտ և Փուրզ, կամ Մուդիզ, կամ Ա.Մ.Բեստ, կամ Դաֆֆ և Ֆելփզ, կամ Վեիսս վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված համապատասխանաբար ԲԲԲ, Բաա2, Ց+, ԲԲԲ, Ց վարկանիշից ոչ ցածր) ներդրումներ (հազ. դրամ) *

46

 

Անշարժ գույք (հազ. դրամ)

47

 

Հաշվարկային հաշիվ և դրամարկղ (հազ. դրամ)

48

 

Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ

49

 

Ապահովագրական պահուստներ (հազ. դրամ)

50

  * Արտարժույթով ներդրումների հաշվարկը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

Ընկերության գլխավոր հաշվապահ ___________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Ընկերության տնօրեն ___________________________________

 (անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ.
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան