ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2002 թվականի թիվ 140
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությունները սահմանող նշված օրենքի այլ դրույթները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլուխը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի կանոն 4-ի 4.3 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: