ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1995 թվականի թիվ 85
ԱռԵՎտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կանխիկ արտարժույթ ստանալու ԵՎ այն հաճախորդներին տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնությունների հետագա կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. 1995 թվականի մայիսի 16-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հայտերով արտարժույթի ներքին փոխարկումը:
2. 1995 թվականի հունիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին կանխիկ արտարժույթի տրամադրումը:
3. 1995 թվականի հունիսի 15-ից փակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժութային թղթակցային հաշիվները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում բացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժութային թղթակցային հաշիվները:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հաշվարկների իրականացման կարգը:
|