Գլխավոր տեղեկություն
Номер
N 318-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2005-25.02.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.13
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.12.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.12.2004
Дата вступления в силу
27.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005001


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 318-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթերի ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 13
Երևան


Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի դեկտեմբերի 7-ի
թիվ 318-Ն որոշմամբ

Ց Ա Ն Կ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Բանկի ինքնալուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը՝ բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված բանկի կնիքով,

2. բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված որոշումը և ժողովի արձանագրությունը, այդ թվում՝ քվեարկության արդյունքները,

3. բանկի ինքնալուծարման հիմնավորումները,

4. բանկի ակտիվների «նվազագույն ծախսերի» (least cost/ լիսթ քոսթ) վերլուծությունը (բանկի ակտիվների վաճառքի արժեքի հաշվարկ),

5. բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գույքագրման և գնահատման արդյունքները,

6. բանկի կողմից խոշոր (բանկի ակտիվների 10%-ը գերազանցող) ակտիվների գնահատված փոխհատուցվող գումարները` դրամական միջոցների զուտ հոսքերի կանխատեսումների, զեղչման դրույքների, ընթացիկ տնտեսական իրավիճակի և գործիքին հատուկ ռիսկերի վերաբերյալ պատճառաբանված դատողությունների հիմնավորմամբ,

7. ընթացիկ և սպասվող դատական գործերի վերաբերյալ տեղեկանք, բանկի վրա դրանց ազդեցության գնահատումը (օրինակ՝ հնարավոր ծախսեր, բանկի ակտիվների կալանք և այլն),

8. բանկում կամ բանկի ստանձնած պարտավորությունների դիմաց գրավադրված առարկաների ցանկը, նկարագիրը, գնահատված գինը, տրամադրված բանկային երաշխիքները, ինչպես նաև այլ պատճառներով սառեցված ակտիվների ցանկը,

9. այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ (օրինակ՝ արդյոք բանկի դուստր կազմակերպությունը պետք է ինքնալուծարվի բանկի հետ միասին և այլն),

10. անհրաժեշտության դեպքում (անհրաժեշտությունը որոշվում է բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից)՝ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված բանկի վերջին միջանկյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները,

11. բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված բանկի լուծարման նախագիծը, որը մասնավորապես պետք է ներառի. 

12. բանկի մասնակիցների (բաժնետերերի) կողմից տրվող երաշխիքներ (եթե այդպիսիք կան)՝ բանկի պարտավորությունները մարելու համար միջոցների անբավարարության դեպքում իրենց սեփական միջոցների հաշվին այդ պարտավորությունները մարելու համար: