ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 1995 թվականի N 164
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման բարելավման, բյուջետային միջոցների հաշվառման կատարելագործման անհրաժեշտությունից և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիազորված բանկերի (հետագայում` լիազորված բանկեր) միջոցով, պայմանագրային հիմունքներով, կամավորության սկզբունքով:
2. Սահմանել, որ տեղական բյուջեների հաշիվներում առկա մնացորդների (բացի Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներից) դիմաց տոկոսների վճարումները կարգավորվում են ըստ լիազորված բանկերի և հաշվետերերի միջև կնքված պայմանագրերի:
(2-րդ կետը հանվել է 25.12.95 N 216)
3. Սահմանել, որ լիազորված բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման ընթացքում առաջացած հնարավոր ծախսերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից փոխհատուցման ենթակա չեն:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման» կարգը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել լիազորված բանկերի առաջարկվող ցանկը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը համաձայնեցման ներկայացնելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության` մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված լիազոր բանկերի հետ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի կնքումը:
7. Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 և 1995 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրումը կարգավորելու մասին» թիվ 98 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 123 որոշումները:
8. Սույն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման», կարգն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
(8-րդ կետը փոփ. 01.12.95 N 191)
9. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման կարգի կատարման վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(9-րդ կետը լրաց. 25.12.95 N 216)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Վարկի գլխավոր կարգադրիչ` ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները:
1.2. Վարկի ստորադաս կարգադրիչ` ՀՀ նախարարություններին ու գերատեսչություններին ենթակա բյուջետային կազմակերպություններն ու հիմնարկությունները:
1.3. Լիազորված բանկեր` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ պետական բյուջեի բանկային սպասարկման իրականացման համար լիազորված բանկեր:
2. ՀՀ պետական բյուջեի եկամուտների հավաքագրման կարգը
2.1. Ձեռնարկությունները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վճարումները կատարում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
2.2. Բանկերը հարկատուներից հանրապետական բյուջեին եկամուտների մուտքերն ընդունում և գումարներն ամեն օր ամփոփ վճարման հանձնարարագրերով, ըստ առանձին եկամտատեսակների, պետական բյուջեի եկամուտների գործող դասակարգմանը համապատասխան (հարկատուների վճարման հանձնարարագրերի մեկ օրինակի հետ) փոխանցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական վարչություն` հանրապետական բյուջեի եկամուտների հաշվին` իսկ տեղական բյուջեի եկամուտների մուտքերը` համապատասխան տեղական բյուջեի հաշվին:
(2.2 կետը խմբ. 25.12.95 N 216)
2.3. Մասնաճյուղեր (բացառությամբ Երևան քաղաքում տեղակայվածների) ունեցող բանկերը պարտավոր են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական բյուջեի եկամուտներին վճարված գումարները բանկում մուտքագրման օրվանից սկսած 5 բանկային օրվա, իսկ Երևան քաղաքում տեղակայված բանկերը` 2 բանկային օրվա ընթացքում ապահովել գումարների հաշվեգրումը պետական բյուջեի եկամուտների հաշվին:
(2.3 կետը փոփ. 25.12.95 N 216)
2.4. Սույն կարգի 2.3 կետում նշված ժամկետների չպահպանման դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա դիմաց պետական բյուջեի եկամուտների համապատասխան հաշվին բանկի կողմից վճարվում է տուգանք, որի չափը հաշվարկվում է որպես այդ պահին գործող ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.5 գործակցով բազմապատիկ դրույքաչափի օրական մասնաբաժին` փոխանցման ենթակա գումարի նկատմամբ:
(2.4 կետը փոփ. 25.12.95 N 216)
2.5. Սույն կարգի 2.4 կետով նախատեսված պատժամիջոցը հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվեգրման սահմանված ժամկետների խախտման մասով կիրառվում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ բյուջետային կազմակերպությունների վճարումների կատարման ժամկետների խախտման մասով` ՀՀ կենտրոնական բանկի և լիազորված բանկերի միջև ՀՀ պետական բյուջեի սպասարկման մասին համապատասխան պայմանագրերի կնքման օրվանից սկսած:
(2.5 կետը հանվել է 25.12.96 N 216)
2.6. Եթե տեղական բյուջեի և հարկատուի հաշիվները գտնվում են տարբեր բանկերում, ապա տեղական բյուջեին վճարումները իրականացվում են 1994 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված «Նույնաքաղաքային վճարումներ» միջբանկային համաձայնագրով նախատեսված ձևով:
2.7. Լիազորված բանկերը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդից կատարվող վճարումների դիմաց կոմիսիոն գանձումներ չեն կատարում:
3. ՀՀ պետական բյուջեի սպասարկման կարգը
3.1. Հանրապետական բյուջեում նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչությունում վարկի գլխավոր կարգադրիչների անուններով բացված հանրապետական բյուջեի թիվ 121 պասսիվային հաշիվներից:
3.2. Հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին բյուջետային կազմակերպությունների և հիմնարկությունների պահպանման ծախսերը և միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում են հաշվետերերի բյուջետային վճարման հանձնարարագրերով (այսուհետև` վճարման հանձնարարագրեր), որոնց հիման վրա միջոցները դուրս են գրվում վարկի գլխավոր կարգադրիչի թիվ 121 հաշվից և փոխանցվում են վարկի ստորադաս կարգադրիչի թիվ 120 պասսիվային հաշվին (հանրապետական բյուջեի գործող դասակարգմանը համապատասխան):
3.3. Հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ներդրումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարկի գլխավոր կարգադրիչների հաշիվներից` հաշվետիրոջ կողմից ներկայացված վճարման հանձնարարագրերով, համապատասխան կազմակերպություններին, հիմնարկություններին սպասարկող բանկերի թիվ 172 և թիվ 173 հաշվեկշռային հաշիվներին կատարվող փոխանցումների միջոցով:
3.4. Լիազորված բանկերը հսկողություն են սահմանում նախարարությունների, կազմակերպությունների ու կազմակերպությունների բյուջետային հաշիվներին փոխանցված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ` ըստ վճարման հանձնարարագրերում նշված ծախսերի ուղղությունների:
3.5. ՀՀ պետական բյուջեի հաշիվներում եղած միջոցներից բանկը կարող է գանձումներ կատարել
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կամ արբիտրաժի` բռնագանձման մասին որոշման կատարման դեպքում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
(3.5 կետը հանվել է 25.12.96 N 216)
3.6. Սույն կարգի հաստատման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում փակվում են հաշվեկշռային թիվ 100 պասիվային հաշվի թիվ 90 սիմվոլը (ամրացում) և թիվ 120 ակտիվային հաշիվները: Մնացորդները մուտքագրվում են համապատասխանաբար նոր բացված թիվ 120 և թիվ 121 պասիվային հաշիվներին ( ըստ հաճախորդների):
3.7. Լիազորված բանկերը պարտավոր են յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևերով:
3.8. ՀՀ պետական բյուջեի բանկային սպասարկման գծով ՀՀ կենտրոնական բանկի և լիազորված բանկերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման մասին» պայմանագրերով:
3.9. Յուրաքանչյուր տարվա վերջում բոլոր բանկերում փակվում են հանրապետական բյուջեի թիվ 120 պասիվային հաշիվները, իսկ մնացորդները սահմանված կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` հանրապետական բյուջեի համապատասխան հաշիվներին:
4. Հաշիվների բացման և վարման կարգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների հաշիվների բացման և վարման կարգը` հանրապետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների հաշիվները բացվում են վարկի գլխավոր կարգադրիչի կողմից` վարկի ստորադաս կարգադրիչներին տրվող փաստացի հատկացումների դեպքում, հանրապետական բյուջեի եկամուտների և ծախսերի գործող դասակարգմանը համապատասխան` հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
- վարկի գլխավոր կարգադրիչի կողմից հաշիվ բացելու համար գրավոր դիմում,
- վարկի գլխավոր կարգադրիչի կողմից հաստատված ստորագրության նմուշի քարտ:
Բյուջետային կազմակերպությունների և հիմնարկությունների համար ընթացիկ (արտաբյուջետային) հաշիվները բացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր թույլտվությամբ:
Կապիտալ ներդրումների ֆինանսավորման հաշվի ենթահաշիվները բացվում են հատկացումների փաստացի ստացման դեպքում` ըստ ֆինանսավորվող օբյեկտների:
Տեղական բյուջեների հաշվին պահվող հիմնարկությունների և կազմակերպությունների հաշիվները բացվում են տեղական ֆինանսական մարմինների կողմից վարկի ստորադաս կարգադրիչներին տրվող հատկացումների դեպքում` հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
- տեղական ֆինանսական մարմինների կողմից հաշիվ բացելու համար գրավոր դիմում.
- տեղական ֆինանսական մարմինների կողմից հաստատված ստորագրության նմուշի քարտ: Տեղական ենթակայության բյուջետային հիմնարկությունների և կազմակերպությունների ընթացիկ (արտաբյուջետային) հաշիվները բացվում են տեղական ֆինանսական մարմնի գրավոր թույլտվությամբ:
Կապիտալ ներդրումների ֆինանսավորման թիվ 17 հաշվի ենթահաշիվները բացվում են հատկացումների փաստացի ստացման դեպքում` ըստ ֆինանսավորվող օբյեկտների:
(4-րդ կետը փոփ. 25.12.95 N 216)