ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2001 թվականի |
թիվ 305 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ», «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ», «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ԵՎ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿԻ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 12-ի թիվ 76 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`
- 9403 «Արտարժույթ վաճառքի համար» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար».
- բացել 9404 «Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշիվը.
- բացել 97 «Արժեթղթեր» բաժինը.
- 97 «Արժեթղթեր» բաժնում բացել 971 «Արժեթղթեր ՀՀ դրամով» և 972 «Արժեթղթեր արտարժույթով» ենթաբաժինները.
- 971 «Արժեթղթեր ՀՀ դրամով» ենթաբաժնում բացել 9711 «Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով» և 9712 «Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով» հաշիվները.
- 972 «Արժեթղթեր արտարժույթով» ենթաբաժնում բացել 9721 «Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով», 9722 «Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով» և 9723 «Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով» հաշիվները:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» ավելացնել 6414 «Հաշիվների սպասարկումից ստացված եկամուտներ» հաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 214 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգի» 1.3 կետի 1-ին նախադասությունը վերախմբագրել հետևյալ կերպ. «Իրացված եկամուտը և ծախսը հաշվարկելու նպատակով գնված արտարժույթը հաշվառվում է արտահաշվեկշռային 9403 «ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» և 9404 «Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշիվներում սկզբնական արժեքով, որը որոշվում է միջին կշռված արժեքի եղանակով, ըստ որի տվյալ օրվա միջին արժեքը հաշվարկվում է օրվա ընթացքում բոլոր արտարժութային գնումներից»:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի օգոստոսի 15-ի թիվ 212 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագրությունը» գլխում ընդգրկել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հաշիվների նկարագրությունը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 114 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլխի «Ֆինանսական հաշվետվության տարրերը» 2-րդ կետի «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» 2.4 ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
- «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հավելված 3-ի «Արտարժույթով արժեթղթեր» հոդվածում ավելացնել հետևյալ հաշիվները`
6345 «Արտարժույթով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6346 «Արտարժույթով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6347 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6348 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ».
6355 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6356 «Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6357 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6358 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ»:
- «Այլ եկամուտներ» հավելված 5-ի «Այլ եկամուտներ» հոդվածից հանել հետևյալ հաշիվները`
6341 «Զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6342 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6343 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6351 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6352 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6353 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»:
- «Եկամուտներ դրամով գործառնություններից» հավելված 4-ի «Դրամով արժեթղթեր» հոդվածում ավելացնել հետևյալ հաշիվները`
6341 «ՀՀ դրամով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6342 «ՀՀ դրամով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6343 «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ».
6351 «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6352 «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6353 «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ».
6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի ՀՀ դրամով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ»:
- «Եկամուտներ դրամով գործառնություններից» հավելված 4-ի «Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին» հոդվածում ավելացնել 6165 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց ստացված տոկոսներ» հաշիվը.
- հավելված 5-ի «Վարձավճարներ» հոդվածում ավելացնել 6414 «Հաշիվների սպասարկումից ստացված եկամուտներ» հաշիվը:
- «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հավելված 6-ի «Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածում ավելացնել 7246 «ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց վճարված տոկոսներ» հաշիվը.
- հավելված 6-ում ավելացնել «Այլ ծախսեր» հոդվածը, որի համար սահմանել հետևյալ մեկնաբանությունը`
«Հավելված 6-ի «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`
7355 «Արտարժույթով պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7356 «Արտարժույթով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7357 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7358 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական արժեթղթերի վերավաճառքից».
7365 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7366 «Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7367 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7368 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»»:
- «Այլ ծախսեր» հավելված 8-ի «Այլ ծախսեր» հոդվածից հանել հետևյալ հաշիվները`
7351 «Պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7352 «Պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7353 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7361 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7362 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7363 «Այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»:
- «Ծախսեր դրամով գործառնություններից» հավելված 7-ի «Այլ ծախսեր» հոդվածում ավելացնել հետևյալ հաշիվները`
7351 «ՀՀ դրամով պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7352 «ՀՀ դրամով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7353 «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի վերավաճառքից».
7361 «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7362 «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7363 «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».
7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»:
- «Վարկեր և ավանդներ բանկերում» հավելված 16-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածում ավելացնել 1519 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվը:
- «Այլ պարտավորություններ արտարժույթով» հավելված 20-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածում ավելացնել 3437 «ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
6414
6414 «Հաշիվների սպասարկումից ստացված եկամուտներ»
Քլիրինգ
Հաշիվը պասիվային է:
Հաշիվը կրեդիտագրվում է ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների հաշվի սպասարկման դիմաց կոմիսիոն գումարների գանձման դեպքում:
Նշված գործառնությունները ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում արտացոլվում են հետևյալ ձևակերպումներով`
ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների քլիրինգային գործառնությունների համար կոմիսիոն գումարների գանձումը`
Դ-տ 3111, 3113, 3511, 3513,
Կ-տ 6414:
9403
ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար
Այս հաշվում հաշվառվում է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի ենթակա արտարժույթը, որը ձեռք է բերվել ՀՀ դրամով:
Հաշիվը կրեդիտագրվում է ՀՀ դրամով արտարժույթի ձեռքբերման ժամանակ:
Հաշիվը դեբետագրվում է ՀՀ դրամով արտարժույթի վաճառքի ժամանակ: 9403 «ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշվի մնացորդը չբավականացնելու դեպքում արտարժույթի գումարը դեբետագրվում է 9404 «Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշվից:
9404
Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար
Այս հաշվում հաշվառվում է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի ենթակա արտարժույթը, որը ձեռք է բերվել արտարժույթով:
Հաշիվը կրեդիտագրվում է արտարժույթով այլ արտարժույթի ձեռքբերման ժամանակ:
Հաշիվը դեբետագրվում է արտարժույթով այլ արտարժույթի վաճառքի ժամանակ:
9404 «Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշվի մնացորդը չբավականացնելու դեպքում արտարժույթի գումարը դեբետագրվում է 9403 «ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշվից:
97
Արժեթղթեր
971
Արժեթղթեր ՀՀ դրամով
9711
Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից վաճառքի նպատակով ձեռք բերված ՀՀ դրամով զեղչատոկոսով արժեթղթերը:
Հաշվառումը տարվում է արժեթղթերի անվանական արժեքով:
Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթերի ձեռքբերման դեպքում:
Հաշիվը դեբետագրվում է արժեթղթերի վաճառքի կամ մարման դեպքում:
9712
Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից վաճառքի նպատակով ձեռք բերված ՀՀ դրամով տոկոսային արժեթղթերը:
Հաշվառումը տարվում է արժեթղթերի անվանական արժեքով:
Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթերի ձեռքբերման դեպքում:
Հաշիվը դեբետագրվում է արժեթղթերի վաճառքի կամ մարման դեպքում:
972
Արժեթղթեր արտարժույթով
9721
Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից վաճառքի նպատակով ձեռք բերված արտարժույթով զեղչատոկոսային արժեթղթերը:
Հաշվառումը տարվում է արժեթղթերի անվանական արժեքով:
Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթերի ձեռքբերման դեպքում:
Հաշիվը դեբետագրվում է արժեթղթերի վաճառքի կամ մարման դեպքում:
9722
Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից վաճառքի նպատակով ձեռք բերված արտարժույթով տոկոսային արժեթղթերը:
Հաշվառումը տարվում է արժեթղթերի անվանական արժեքով:
Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթերի ձեռքբերման դեպքում:
Հաշիվը դեբետագրվում է արժեթղթերի վաճառքի կամ մարման դեպքում:
9723
Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև մարման ժամկետը պահելու նպատակով ձեռք բերված արտարժույթով տոկոսային արժեթղթերը:
Հաշվառումը տարվում է արժեթղթերի անվանական արժեքով:
Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթերի ձեռքբերման դեպքում:
Հաշիվը դեբետագրվում է արժեթղթերի վաճառքի կամ մարման դեպքում: