«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» Ձև թիվ 1-Ֆ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» Ձև թիվ -1ֆ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» ձև թիվ 1-ֆ (հավելված), (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը ներառում է մանրածախ, մեծածախ և հանրային սննդի կազմակերպությունների ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշները: Հաշվետվությունում ցուցանիշները հաշվառվում են տարվա սկզբից աճողական կարգով:
6. 010-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառության ծավալը: Այս տողը հավասար է 030, 040, 050, 070 տողերի տվյալների գումարին (տող 010 = տող 030 + տող 040 + տող 050 + տող 070):
7. 020-րդ տողում լրացվում է միայն 1-ին սյունակը:
8. 030-րդ տողում նշվում է տնտեսական գործունեությունից ստացված համախառն եկամուտը (առանց ավելացված արժեքի, ակցիզային և այլ հարկերի):
9. 040-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
10. 050-րդ տողում ցույց է տրվում իրացված ապրանքների ակցիզային հարկի գումարը:
11. 060-րդ տողում ցույց է տրվում այլ հարկերը (այդ տողում հաշվետու կազմակերպությունը նշում է հարկատեսակը):
12. 070-րդ տողում լրացվում է վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների արժեքը:
13. 080-րդ տողում լրացվում է ընդամենը շրջանառության ծախսերը (տող 080 = տող 090 + տող 210 + տող 220 + տող 230 + տող 240):
14. 090-րդ տողում լրացվում են նյութական ծախսերը (տող 090 = տող 100 + տող 110 + տող 120 + տող 130 + տող 140 + տող 150 + տող 160 + տող 170 + տող 180 + տող 190):
15. 100-րդ տողում լրացվում է արտադրական կարիքների համար կատարված վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսերը:
16. 110-րդ տողում լրացվում է ապրանքների պահպանման, տեսակավորման, լրացուցիչ մշակման և փաթեթավորման ծախսերը:
17. 120-րդ տողում լրացվում է սանիտարական հագուստի, ճաշարանային սպիտակեղենի, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ճաշարանների սպասքի և սարքերի մաշվածքի ծախսերը:
18. 130-րդ տողում լրացվում է փոխադրման, պահպանման, իրացման ժամանակ ապրանքների և մթերքների կորուստը:
19. 140-րդ տողում լրացվում է տարայի ծախսերը:
20. 150-րդ տողում լրացվում է ընթացիկ վերանորոգման ծախսերը:
21. 160-րդ տողում լրացվում է շենքերի, շինությունների, կառույցների, գույքի պահպանման ծախսերը:
22. 170-րդ տողում լրացվում է սեփական տրանսպորտային միջոցների վրա կատարված ծախսերը:
23. 180-րդ տողում լրացվում է սեփական գովազդի վրա կատարվող ծախսերը:
24. 190-րդ տողում լրացվում է այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը (ջրամատակարարում, սանմաքրում, կապ և այլն):
25. 200-րդ տողում լրացվում է երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտով և ավտոմեքենաներով բեռների փոխադրման ծախսերը:
26. 210-րդ տողում լրացվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:
27. 220-րդ տողում լրացվում է սոցիալական ապահովագրության վճարները (կենսաթոշակային և այլն):
28. 230-րդ տողում լրացվում է հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները:
29. 240-րդ տողը իր մեջ ներառում է բոլոր այն ծախսերը, որոնք չեն հաշվառվել վերը նշված ծախսերում (ապահովագրական վճարները (տող 250), վարկի դիմաց տոկոսները (տող 260), մեկնադրամի և օրապահիկի ծախսերը (տող 270), վարձակալական ծախսերը (տող 280), ներկայացուցչական ծախսերը (տող 290), այլ կազմակերպությունների կողմից ոչ նյութական ծառայությունների վճարումները` բանկերի, կապի, ինֆորմացիոն-հաշվողական, պահպանության ծախսերը (տող 300) և այլ ծախսերը (տող 310)): Տող 240 = տող 250 + տող 260 + տող 270 + տող 280 + տող 290 + տող 300+տող 310:
30. 320-րդ տողում լրացվում է իրացումից շահույթը (տող 320 = տող 010 - տող 040 - տող 050 - տող 070 - տող 080):
31. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
32. Տեղեկանքի մասում ցույց է տրվում եկամուտ ոչ առևտրային գործունեությունից, դրանից ծախսեր, բնակչությանը ապառիկ վաճառված ապրանքների գումարը, ապառիկ վաճառքի հատկացված գումարը, պարտքը ապառիկ վաճառված ապրանքների դիմաց` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայության |
իրավաբանական անձինք, հիմնարկները, |
մինչև հաշվետու |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ. թիվ 36-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. համար
հազ. դրամ
Ցուցանիշների |
Տողի |
Մանրածախ |
Մեծածախ |
Հանրային |
|
Բ |
1 |
2 |
3 |
Ապրանքաշրջանառության ծավալը |
010 |
|
|
|
այդ թվում` ապրանքների վաճառքը բնակչությանը |
020 |
|
X |
X |
Տնտեսական գործունեությունից ստացված համախառն եկամուտ |
030 |
|
|
|
Ավելացված արժեքի հարկ |
040 |
|
|
|
Ակցիզահարկ |
050 |
|
|
|
Այլ հարկեր |
060 |
|
|
|
Վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների արժեքը |
070 |
|
|
|
Շրջանառության ծախսեր ընդամենը` (090+210+220+230+240) այդ թվում` |
080 |
|
|
|
Նյութական ծախսեր - ընդամենը (100+110+120+130+140+150+160+170+180+190) այդ թվում՝ |
090 |
|
|
|
արտադրական կարիքների համար վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսեր. |
100 |
|
|
|
ապրանքների պահպանման, տեսակավորման, լրացուցիչ մշակման, փաթեթավորման ծախսեր |
110 |
|
|
|
սանիտարական հագուստի, ճաշարանային սպիտակեղենի, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ճաշարանների սպասքի և սարքերի մաշվածքի ծախսեր |
120 |
|
|
|
ապրանքների կորուստը փոխադրման, պահպանման և իրացման ժամանակ |
130 |
|
|
|
տարայի ծախսեր |
140 |
|
|
|
ընթացիկ վերանորոգման ծախսեր |
150 |
|
|
|
շենքերի, շինությունների, կառույցների, գույքի, պահպանման ծախսեր |
160 |
|
|
|
սեփական տրանսպորտային միջոցների վրա կատարված ծախսեր |
170 |
|
|
|
սեփական գովազդի վրա կատարվող ծախսեր |
180 |
|
|
|
այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսեր |
190 |
|
|
|
դրանցից` երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտով և ավտոմեքենաներով բեռների փոխադրում |
200 |
|
|
|
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ |
210 |
|
|
|
Սոցիալական ապահովագրության վճարներ |
220 |
|
|
|
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ |
230 |
|
|
|
Այլ ծախսեր (250+260+270+280+290+300+310) այդ թվում` |
240 |
|
|
|
ապահովագրական վճարումներ |
250 |
|
|
|
տոկոսներ վարկի դիմաց |
260 |
|
|
|
մեկնադրամի և օրապահիկի ծախսեր |
270 |
|
|
|
վարձակալական ծախսեր |
280 |
|
|
|
ներկայացուցչական ծախսեր |
290 |
|
|
|
այլ կազմակերպությունների կողմից մատուցված ոչ նյութական ծառայությունների վճարումներ (բանկերի, կապի, ինֆորմացիոն-հաշվողական, պահպանության և այլ ծախսեր) |
300 |
|
|
|
այլ ծախսեր |
310 |
|
|
|
Իրացումից շահույթ (010-040-050-070-080) |
320 |
|
|
|
|
1 |
2 |
3 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) |
|
|
|
Տեղեկանք
Եկամուտ ոչ առևտրային գործունեությունից |
330 |
_____________ |
հազ. դրամ |
դրանից` |
|
|
|
ծախսեր |
340 |
_____________ |
հազ. դրամ |
Բնակչությանը ապառիկ վաճառված ապրանքներ |
350 |
_____________ |
հազ. դրամ |
Ապառիկ վաճառքի հատկացված գումարը |
360 |
_____________ |
հազ. դրամ |
Պարտքը ապառիկ վերցրած ապրանքների դիմաց` |
|
|
|
հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
370 |
_____________ |
հազ. դրամ |
հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
380 |
_____________ |
հազ. դրամ |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|