ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1996 թվականի N 6
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշումներում («Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագիրք, կանոնակարգեր 2, 3, 4, 6) փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի «Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը հաստատելու մասին» N 133 որոշման 2-րդ, 1996 թվականի օգոստոսի 9-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» (կանոնակարգ 3) N 134 որոշման 2-րդ, 1996 թվականի օգոստոսի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորման, բանկային գործունեության տնտեսական նորմատիվների կանոնակարգը (2) հաստատելու մասին» N 136 որոշման 4-րդ, 1996 թվականի օգոստոսի 16-ի «Բանկերում վերստուգումների իրականացման և բանկերի աուդիտային ստուգման կանոնակարգը (4) հաստատելու մասին» N 139 որոշման 3-րդ և 1996 թվականի օգոստոսի 16-ի «Բանկերի վերակազմավորման և լուծարման կանոնակարգը (6) հաստատելու մասին» N 140 որոշման 3-րդ կետերում»1996 թվականի սեպտեմբերի 1-ից բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով:
2. Սույն որոշման մասին հանրապետական մամուլում հաղորդագրության տպագրման պահից վերոհիշյալ որոշումները համարել հրապարակված:
քաղ. Երևան |