ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 դեկտեմբերի 2000 թվականի |
թիվ 333 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`
- 756 «Հիմնական միջոցների դուրսգրման և իրացման ծախսեր» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների դուրսգրման ու իրացման ծախսեր»
- 756 «Հիմնական միջոցների և պաշարների դուրսգրման ու իրացման ծախսեր» ենթաբաժնում բացել 7563 «Պաշարների դուրսգրման ծախսեր» և 7564 «Պաշարների իրացման ծախսեր» հաշիվները
- 757 «Վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախս» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախսեր»
- 757 «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7572 «Պաշարների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախս» հաշիվը
- 656 «Հիմնական միջոցների իրացումից առաջացած եկամուտներ» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների իրացումից առաջացած եկամուտներ»
- 656 «Հիմնական միջոցների և պաշարների իրացումից առաջացած եկամուտներ» ենթաբաժնում բացել 6562 «Պաշարների իրացումից առաջացած եկամուտներ» հաշիվը
- 657 «Հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» ենթաբաժինը վերանվանել «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ»
- 657 «Հիմնական միջոցների և պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» ենթաբաժնում բացել 6572 «Պաշարների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ» հաշիվը
- 77 «Ապարատի պահպանման ծախսեր» բաժնում բացել 775 «Աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսեր» ենթաբաժինը
- 775 «Աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսեր» ենթաբաժնում բացել 7751 «Աշխատակիցների բժշկական ապահովագրության ծախսեր», 7752 «Աշխատակիցների հանգստի կազմակերպման ծախսեր» և 7753 «Աշխատակիցների սոցիալական ապահովության այլ ծախսեր» հաշիվները:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: