«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 118-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 15-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն բրդի և նրբագեղ մորթու գնումների մասին» Ձև թիվ 15-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 15-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 15-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Գնվել է բուրդ` վերահաշվարկված մաքուր մազաթելի, ընդամենը» թիվ 01 տողի 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված բրդի` վերահաշվարկված մաքուր մազաթելի քանակը և արժեքը:
6. Բրդի զանգվածը (մասսան) մաքուր մազաթելի վերածելու համար, անհրաժեշտ է բրդի ֆիզիկական զանգվածը (մասսան) բազմապատկել տվյալ բրդից փաստացի դուրս բերված մաքուր ելքով:
7. «որից` առևտրային կազմակերպություններից»` թիվ 02 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բրդի արտադրությամբ զբաղվող, առևտրային կազմակերպություններից գնված, բրդի (վերահաշվարկված մաքուր մազաթելի) ընդհանուր քանակն ու արժեքը:
8. «Ընդհանուր քանակից (տող 01) նուրբ» թիվ 03, «կիսանուրբ» թիվ 04, «կիսակոպիտ» թիվ 05 և «կոպիտ և այլն» թիվ 06 տողերի թիվ 1 սյունակում լրացվում են հաշվետու ժամկետում բրդի` ըստ տեսակների գնված և մաքուր մազաթելի վերածած բրդի քանակը:
9. «Գնվել է բուրդ` ֆիզիկական քաշով, ընդամենը» թիվ 07 տողի թիվ 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամկետում գնված բրդի (ֆիզիկական անլվա քաշով) քանակը:
10. «այդ թվում` նուրբ» թիվ 08, «կիսանուրբ» թիվ 09, «կիսակոպիտ» թիվ 10 և «կոպիտ և այլն» թիվ 11 տողերի 1 սյունակում լրացվում է ֆիզիկական անլվա քաշով գնված բրդի ըստ տեսակների արժեքները:
11. «Գնվել է նրբագեղ մորթու հումք, ընդամենը» թիվ 12 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված նրբագեղ մորթու հումքի արժեքը:
12. «Ընդհանուր քանակից (տող 12) գնվել է մորթեղեն արդյունագործական» թիվ 13 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամկետում (տող 12) բրդի ընդհանուր քանակից, գնված արդյունագործական (արդյունաբերական նպատակով օգտագործվող) մորթեղենի արժեքը:
13. «Վանդակավոր գազանաբուծության մորթեղեն» թիվ 14 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված վանդակավոր գազանաբուծության (աղվես, բևեռաղվես, ջրաքիս, նուտրիա, ճագար) մորթեղենի արժեքը:
14. «Մորթու հումք» թիվ 15 տողի 2 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված, ըստ տեսակների մորթու հումքի արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 15-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __ 118-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 2-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՐԴԻ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ՄՈՐԹՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տողի | Աճողական, տարվա սկզբից | ||
N | քանակը, տոննա |
արժեքը, հազ. դրամ | |
Ա | Բ | 1 | 2 |
Գնվել է բուրդ` վերահաշվարկված մաքուր մազաթելի, ընդամենը |
01 | ||
որից` առևտրային կազմակերպություններից |
02 | ||
Ընդհանուր քանակից (տող 01) նուրբ |
03 | ||
կիսանուրբ |
04 | X | |
կիսակոպիտ |
05 | X | |
կոպիտ և այլն |
06 | X | |
Գնվել է բուրդ` ֆիզիկական քաշով, ընդամենը | 07 | X | |
այդ թվում` նուրբ | 08 | X | |
կիսանուրբ |
09 | X | |
կիսակոպիտ |
10 | X | |
կոպիտ և այլն |
11 | X | |
Գնվել է նրբագեղ մորթու հումք, ընդամենը |
12 | X | |
Ընդհանուր քանակից (տող 12) գնվել է մորթեղեն արդյունագործական |
13 | X | |
վանդակավոր գազանաբուծության մորթեղեն |
14 | X | |
մորթու հումք | 15 | X |
առ ____ __________ 200__թ
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (16) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |