ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 1996 թ. N 64
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժութային քաղաքականության մասին հայտարարության դրույթներից, այդ դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արժութային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխության նախորդում է մամուլում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությունը:
քաղ. Երևան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ - 8
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Կանոն 1. |
Ընթացիկ հաշվի գործառնությունների բնորոշումը |
Ընթացիկ հաշվի գործառնությունների գծով վճարումներ են համարվում ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կապիտալի փոխանցումներ չհանդիսացող և առանց սահմանափակումների իրականացվող վճարումները, որոնք ներառում են.
ա) այն վճարումները, որոնք կապված են ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման և արտահանման, ինչպես նաև կարճաժամկետ առևտրային վարկեր ստանալու և տրամադրելու հետ,
բ) այն վճարումները, որոնք կապված են փոխառությունների դիմաց ստացվող տոկոսների և ինվեստիցիաներից ստացվող զուտ եկամուտների հետ,
գ) ուղղակի ինվեստիցիաների ամորտիզացիային կամ փոխառության մարմանն ուղղված վճարումները,
դ) ռեզիդենտների (ֆիզիկական անձանց և նրանց ընտանիքի անդամների) կողմից արտասահմանում ստեղծված անձնական եկամուտների և ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ տարածքում ստեղծված անձնական եկամուտների փոխանցումները:
Կանոն 2. |
Վճարամիջոցներ |
Ընթացիկ հաշվի գործառնությունների իրականացման համար վճարամիջոցներ են հանդիսանում հայկական դրամը, արտարժույթը (կանխիկ, անկանխիկ), չեկերը, քարտերը և միջազգային պրակտիկայում ընդունված այլ վճարամիջոցները:
Կանոն 3. |
Ընթացիկ գործառնությունների իրականացումը |
3.1. ՀՀ տարածքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային դիլերների (գործակալների), ներառյալ բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի միջոցով:
3.2. ՀՀ տարածքում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից ընթացիկ հաշվի գործառնությունները իրականացվում են առանց ծավալային և այլ սահմանափակումների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3.3. ՀՀ տարածքում արգելվում է արտարժույթը որպես ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց վճարամիջոց օգտագործելը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում են ընթացիկ հաշվի գործառնություններ:
3.4. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ արժութային դիլերները, ներառյալ բանկերը, ՀՀ ֆինանսական շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացնում են իրենց համար նախընտրելի առք ու վաճառքի փոխարժեքով և սահմանաքանակներով (լոտերով): Արժութային դիլերներն արտարժույթի փոխարկման գործառնությունները կարող են իրականացնել` շրջանցելով ՀՀ դրամը:
Փոխանակման կետերը փոխարկման գործառնություններ իրականացնելիս կարող են փոխանակել մեկ արտարժույթը մյուսով` միայն ՀՀ դրամի միջոցով:
3.5. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, անկախ կազմակերպական-իրավական կարգավիճակից, կարող են ՀՀ տարածքում արտարժույթի փոխարկման գործառնություններ իրականացնել արժութային դիլերների միջոցով` առանց որևէ սահմանափակման:
3.6. ՀՀ կենտրոնական բանկն արժութային շուկայի դիլերներից մեկն է, որը, ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից, իր գործունեությունն իրականացնում է անուղղակի ազդեցության գործիքներով` հաշվի առնելով պետական արժութային պահուստների մակարդակը:
Կանոն 4. |
Ընթացիկ հաշվի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը |
4.1. ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00 ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել վերջինիս կողմից սահմանված ձևով հաշվետվություն (կցվում է)` սակարկությունների ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի ծավալների, առաջարկի ու պահանջարկի, ձևավորված փոխարժեքների մասին:
Բորսան ապահովում է վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:
4.2. Համապատասխան արտոնագիր ունեցող բորսաներում գործարքներ իրականացնող արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես արտացոլվում է բորսայի կողմից ներկայացվող հաշվետվության մեջ:
4.3. Բորսաներից դուրս արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնող արժութային դիլերները (բացառությամբ բանկերի) 1000 և դրանից ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում պարտավոր են ամեն օր, մինչև ժամը 17.00-ը, կապի միջոցներով ՀՀ կենտրոնական բանկ հայտնել տեղեկություններ, իսկ յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն (ձևը կցվում է)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին: Արժութային դիլերները ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:
4.4. Արժութային դիլերները (բացի բանկերից և ֆիզիկական անձ հանդիսացող դիլերներից) մինչև հաջորդ ամսվա 10-ը սահմանված ձևով ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:
4.5. Բանկերի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու հաշվեկշիռները ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում համաձայն ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Կանոն 5. |
Բանկերում հաշիվների բացումը |
ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են իրենց կողմից սահմանված կարգով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով ցանկացած արժույթով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով) նրանց կամ նրանց կողմից նշանակված անձանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ առանց սահմանափակումների:
Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում հաշիվների բացումը
Կանոն 6.
6.1. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:
6.2. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ, բացի ավանդային հաշիվներից:
Օտարերկրյա բանկերում հաշիվների բացումը
Կանոն 7.
ՀՀ ռեզիդենտները, անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից, կարող են օտարերկրյա բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների բնորոշումը
Կանոն 8.
Կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները այն գործառնություններն են, որոնք չեն համարվում ընթացիկ հաշվի գործառնություններ:
Կանոն 9. |
ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունների իրականացումը |
9.1. ՀՀ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները կարող են իրականացվել առանց սահմանափակումների, եթե ապագայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից այլ բան չի նախատեսվի:
ՀՀ կենտրոնական բանկն այս գործառնությունների իրականացման գծով ապագայում նախատեսվող որևէ սահմանափակում մտցնելու իր մտադրության մասին նախապես, որոշում ընդունելուց մեկ ամիս առաջ, տեղեկացնում է ՀՀ զանգվածային լրատվության միջոցներով:
9.2. ՀՀ ռեզիդենտները միջազգային ֆինանսական շուկաներում կարող են իրականացնել գործառնություններ` առանց սահմանափակումների:
9.3. Ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները կանոնակարգվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով:
Կանոն 10. |
ՀՀ ռեզիդենտների օգտին արտարժույթով ստացված միջոցների փոխանցումը |
ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել արժութային միջոցների ռեպատրիցիայի (վերահայրենականացում) պահանջ` օրենքով սահմանված կարգով:
Կանոն 11. |
Օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով ու դրանով արտահայտված արժեթղթերի փոխադրումը, առաքումը, ներմուծումը և արտահանումը |
11.1. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակման Հայաստանի Հանրապետություն փոխադրել, առաքել և ներմուծել օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:
11.2. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից փոխադրել, առաքել և արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 5000 ԱՄՆ-ի դոլար (կամ դրան համարժեք այլ օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով:
11.3. 11.2 կետում նախատեսված գումարը գերազանցելու դեպքում արտարժույթի գերազանցող մասի արտահանումը թույլատրվում է միայն գերազանցող մասի օրինական ծագումը հաստատող փաստաթղթի (փաստաթղթերի) առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ, ՔԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնությունների իրականացումը
Կանոն 12.
12.1. ՀՀ տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը թանկարժեք մետաղներով և քարերով կարող են իրականացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված, ինչպես նաև միջազգային բանկային պրակտիկայում ընդունված գործառնություններ:
12.2. ՀՀ տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են գնել, վաճառել, ինչպես նաև որպես գրավ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշումը
Կանոն 13.
13.1. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է արտարժույթի ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները նախորդ օրը ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա, որոնց միջնակետը (միջին մեծությունը) համարվում է հաշվարկային փոխարժեքը:
ՀՀ կենտրոնական բանկն առք ու վաճառքի փոխարժեքներն օգտագործում է բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի այլ հաճախորդների հետ գործառնությունների իրականացման ընթացքում:
13.2. Հաշվարկային փոխարժեքն օգտագործվում է հաշվապահական հաշվառման նպատակներով և հիմք է հանդիսանում ՀՀ գանձապետարանի բանկային սպասարկման համար:
13.3. Արժութային դիլերները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:
Արժութային դիլերները հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են օգտագործել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվող առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման:
Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից:
ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվում է առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է արտարժույթի բոլոր առքերի ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարին ավելացնել բոլոր վաճառքների ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարը և ստացված թիվը բաժանել առք ու վաճառքի ընդհանուր ծավալների գումարին:
13.4. ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա:
13.5. ՀՀ տնտեսավարող այլ սուբյեկտները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են որոշում փոխարժեքը:
Հաշվառման և վերագնահատման նպատակով այդ սուբյեկտները կիրառում են սպասարկող որևէ բանկի կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը: Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից:
13.6. Փոխանակման կետերը հաշվապահական և վիճակագրական նպատակներով օգտագործում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Արժութային դիլերներ
Կանոն 14.
14.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա, եթե սույն գլխում այլ բան նախատեսված չէ:
14.2. ա) Առանց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզիայի արգելվում է որպես գործունեություն իրականացնել արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի, մուրհակների և վճարային նման այլ գործիքների առուծախը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով, ինչպես նաև հանդես գալ նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ կամ որպես արժութային դիլեր,
բ) սույն կետի իմաստով գործարքները դիտվում են որպես գործունեություն, եթե դրանք պարբերական բնույթ են կրում` հանդիսանալով տվյալ գործարքներն իրականացնող անձի եկամտի կամ շահույթի էական աղբյուր և հիմնական գործունեություն:
14.3. Արժութային դիլերներ են համարվում`
ա) ՀՀ տարածքում գործող բանկերը,
բ) ապահովագրական ընկերությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,
գ) «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված արժեթղթերի շուկայի մասնակիցները (բացառությամբ թողարկման կազմակերպությունների, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակների, անկախ ինվեստիցիոն բրոքերների և անկախ ինվեստիցիոն դիլերների), որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,
դ) «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված անկախ ինվեստիցիոն բրոքերները և անկախ ինվեստիցիոն դիլերները, որոնք ՀՀ կենտրոնական բանկից սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա,
ե) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունները:
14.4. Արժութային դիլերը սույն գլխի 14.2 «ա» ենթակետում նշված գործարքները կարող է իրականացնել իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին:
14.5. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը սահմանված գործառնություններն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի համաձայն:
14.6. Սույն գլխի 14.3 կետի «ե» ենթակետում նշված արժութային դիլերները չեն կարող իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ գլխով չնախատեսված այլ գործառնություններ:
14.7. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո արժութային դիլերները պարտավոր են պահպանել նորմատիվ պահանջները և ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ` վերջինս կողմից սահմանված կարգով:
Կանոն 15. |
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումը |
15.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում,
բ) անձնագիր (ֆիզիկական անձանց համար),
գ) տեղեկանք արժութային դիլերի (փոխանակման կետի ղեկավարի) մասին (կցվում է),
դ) կանոնադրություն (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների համար),
ե) ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման վկայական (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների համար),
զ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների` հայկական դրամով և կամ ցանկացած արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում գումարի առկայության մասին,
է) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ առնվազն 1 տարով կնքված վարձակալության պայմանագիր կամ տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունը ստուգող սարքի, հեռախոսի) առկայության մասին:
15.2. Գործառնական օրվա ընթացքում ցանկացած պահին դիլերային գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցներն ընդհանուր գումարը չի կարող պակաս լինել 1.0 մլն դրամից: Սույն պահանջը գործում է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:
15.3. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, կայացնում է որոշում` լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:
15.4. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե.
ա) կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ,
բ) ֆիզիկական անձ դիլերը կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների կողմից լիազորված անձինք չեն համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է ֆիզիկական անձ դիլերին և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկության կողմից լիազորված անձանց` նրանց մասնագիտական համապատասխանությունը ստուգելու նպատակով:
15.5. Ելնելով արժութային գործակալի իրավասություններից և արժութային քաղաքականության նպատակներից` ՀՀ կենտրոնական բանկը կարող է դիլերին ներկայացնել լրացուցիչ պահանջներ կամ մերժել լիցենզիայի տրամադրումը:
15.6. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում դիլերին տալիս է լիցենզիա (ձևը կցվում է):
Ընդ որում, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկության դեպքում արժութային դիլերի լիցենզիայում նշվում են տվյալ ձեռնարկության կողմից լիազորված առնվազն այն երեք անձանց անունները, ազգանունները, որոնք իրավունք են ստացել իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:
15.7. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ստանալուց հետո իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող դիլերը եռօրյա ժամկետում դիմում է համապատասխան պետական գրանցման մարմնին` լիցենզիա ստանալու հետ կապված գրանցվելու կամ հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունները գրանցելու համար:
15.8. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ստանալուց հետո ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող դիլերը եռօրյա ժամկետում դիմում է համապատասխան պետական գրանցման մարմնին` որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար:
15.9. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան պետական գրանցման մարմնում գրանցում կատարելու և լիցենզիայում նշված անձանց տվյալ ձեռնարկությունում աշխատանքի ընդունելու պահից կամ գրանցման վկայական (ֆիզիկական անձի համար) ստանալու պահից:
15.10. Արժութային դիլերը պարտավոր է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում, ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին:
15.11. Սույն կարգով լիցենզիա ստացած արժութային դիլերը պարտավոր է 10 օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկին հայտնել իր կողմից բացված գրասենյակի (գրասենյակների) հասցեն:
Կանոն 16. |
Արժութային դիլերների գործունեության կարգավորումը |
16.1. Արժութային դիլերները արտարժույթի փոխարժեք սահմանելիս, ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
16.2. ՀՀ կենտրոնական բանկն արժութային դիլերների համար կարող է սահմանել արտարժույթի տնօրինման նորմատիվ:
Կանոն 17. |
Արժութային դիլերների գործունեության նկատմամբ վերահսկողությունը |
17.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած դիլերների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (ձևերը կցվում են), ինչպես նաև տեղերում կատարվող վերստուգումների միջոցով:
Վերահսկողությունը նպատակ ունի հաշվետվությունների միջոցով ստանալ վիճակագրական տվյալներ արտարժույթի առք ու վաճառքի ծավալների, առաջարկի ու պահանջարկի և ձևավորված փոխարժեքների վերաբերյալ:
17.2. Օրվա ընթացքում արժութային դիլերների կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում, որոնցում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:
17.3. Արժութային դիլերները կենտրոնական բանկ ներկայացնում են հաշվետվություններ` սույն կանոնակարգի 1-ին գլխի 4-րդ կանոնում սահմանված կարգով:
17.4. Արժութային դիլերները պարտավոր են պահանջել իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերը լրացնելու համար:
Կանոն 18. |
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը |
18.1. ՀՀ կենտրոնական բանկն արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե`
ա) մեկ տարվա ընթացքում դիլերի կողմից իրականացվել են 1 միլիոն դրամից պակաս գործառնություններ: Տվյալ դեպքում նկատի է առնվում այն շրջանառությունը, որը հավասար է արտարժույթի առք ու վաճառքի ծավալների հանրագումարին,
բ) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում բացահայտվել են անարժանահավատ և կեղծ տվյալներ,
գ) պարբերաբար ուշացվել կամ ՀՀ կենտրոնական բանկ չեն ներկայացվել հաշվետվություններ,
դ) հիմնադիր փաստաթղթերում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին,
ե) սույն կանոնակարգով և ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված գործառնությունների իրականացման դեպքում լիցենզիան կարող է անվավեր ճանաչվել:
Գ Լ ՈՒ Խ 7
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Արտարժույթի փոխանակման կետերը
Կանոն 19.
19.1. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկություն է կամ ֆիզիկական անձ, որը կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ:
19.2. Փոխանակման կետերը գործում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացված լիցենզիայի հիման վրա և չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:
Կանոն 20. |
Փոխանակման կետին լիցենզիայի տրամադրումը |
20.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխի 15.1 կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ մշտական բնակության վայրի մասին տեղեկանքի:
Ընդ որում, փոխանակման կետը պարտավոր է ապահովված լինել դրամարկղային սարքով և էլեկտրոնային վահանակով ոչ ուշ, քան մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը:
20.2. Գործառնական օրվա ընթացքում յուրաքանչյուր պահին ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող փոխանակման կետերի դրամարկղերում և ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առկա միջոցները (հայկական դրամ կամ արտարժույթ) չեն կարող պակաս լինել 500 հազար դրամից: Սույն պահանջը գործում է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:
20.3. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո, 15-օրյա ժամկետում, կայացնում է որոշում` լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:
20.4. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե.
ա) կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ.
բ) լիցենզիա ստացած անձը (կամ փոխանակման կետի ղեկավարը) չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է լիցենզիա ստացած անձին` (փոխանակման կետի ղեկավարին) նրա մասնագիտական համապատասխանությունը ստուգելու նպատակով:
20.5. Ելնելով արժութային դիլերի (գործակալի) իրավասություններից և արժութային քաղաքականության նպատակներից` ՀՀ կենտրոնական բանկը կարող է լիցենզավորմանը ներկայացնել լրացուցիչ պահանջներ կամ միակողմանիորեն մերժել լիցենզիայի տրամադրումը:
20.6. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից մեկօրյա ժամկետում դիմողին տալիս է լիցենզիա (ձևը կցվում է):
20.7. Փոխանակման կետի լիցենզիան ստանալուց հետո իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունները եռօրյա ժամկետում դիմում են համապատասխան պետական գրանցման մարմին` լիցենզիա ստանալու նպատակով գրանցվելու համար:
20.8. Փոխանակման կետի լիցենզիա ստացած ֆիզիկական անձը լիցենզիան ստանալուց հետո եռօրյա ժամկետում, դիմում է համապատասխան պետական գրանցման մարմին` որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար:
20.9. Փոխանակման կետի լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան պետական գրանցման մարմնում` գրանցում կատարելու կամ գրանցման վկայական (ֆիզիկական անձի համար) ստանալու պահից:
20.10. Փոխանակման կետը պարտավոր է լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին` դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում:
20.11. Արտարժույթի փոխանակման կետերը արտարժույթի փոխարժեք սահմանելիս ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
20.12. Փոխանակման կետերն ինքնուրույն սահմանում են հայկական դրամի դիմաց ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները` ելնելով իրենց տնտեսական շահերից:
20.13. Օրվա ընթացքում փոխանակման կետի կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում, որոնցում արտացոլված տվյալների հիման վրա յուրաքանչյուր շաբաթ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում է հաշվետվություն (ձևը կցվում է):
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 21. |
Արժութային դիլերներին և փոխանակման կետերի ղեկավարներին ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշները |
21.1. Ֆիզիկական անձ արժութային դիլերը կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող արժութային դիլերի կողմից լիազորված անձը (այսուհետև` արժութային դիլեր) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`
- իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իմացություն,
- արժութային կարգավորման և վերահսկողության մասին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումների իմացություն:
21.2. Փոխանակման կետի ղեկավարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`
- փոխանակման կետի կողմից իրականացվող գործառնությունների իմացություն,
- փոխանակման կետերի գործունեության կարգավորման և վերահսկողության մասին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումների իմացություն:
Կանոն 22. | Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության քննման կարգը |
22.1. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից:
Արժութային դիլերները և փոխանակման կետերի ղեկավարները պարտավոր են լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում, ներկայանալ կենտրոնական բանկ` մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննում անցնելու համար:
22.2. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր (տեստային) քննման միջոցով:
22.3. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության և իրավաբանական վարչության կողմից:
Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է` ելնելով ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «ՀՀ տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» N 141 որոշմամբ հաստատված կանոնակարգ 8-ի դրույթներից:
Տեստերը հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից, ենթակա չեն հրապարակման և պահվում են կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությունում:
Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 2 անգամ` հաշվի առնելով արժութային կարգավորման և վերահսկողության վերաբերյալ նոր օրենքների և նորմատիվ (իրավական) ակտերի ընդունումը: Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում, կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:
22.4. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննում անցնող ղեկավարների թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`
ա) արժութային դիլերներ-(30 հարց)
բ) փոխանակման կետի ղեկավար-(30 հարց)
22.5. Արժութային դիլերների և փոխանակման կետերի ղեկավարների տեստային քննումն անցկացվում է հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:
22.6. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են հանձնաժողովին:
22.7. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխաններ, որոնցից մեկը ճիշտ է:
Տեստի հարցերի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
22.8. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`
22.8.1. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների մինչև 70 %-ը ներառյալ, ապա արձանագրվում է, որ արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
22.8.2. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը հավաքել է առավելագույն հնարավոր միավորների 71 և ավել տոկոսը, ապա արձանագրվում է, որ արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարն իր մասնագիտական համապատասխանության առումով համապատասխանում է կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
22.9. Եթե արժութային դիլերը կամ փոխանակման կետի ղեկավարը չի համապատասխանում մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ապա նրանք կարող են կրկին անգամ դիմել կենտրոնական բանկ, ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
22.10. Արժութային դիլերների կամ փոխանակման կետերի ղեկավարների հարցը քննարկվում է լրացված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում (ձևը կցվում է):
Հաստատված է |
Հավելված N 1
Ձև N 1
(շաբաթական)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_______________________________________
(արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ
___ _______ 199__ թ.
Շաբաթվա օրերը |
Գործարքի տեսակը |
Փոխարկվող արժույթներ (գնվող/ վաճառվող) |
Գնման ծավալ (արտարժույթով) |
Վճառաքի ծավալ (արտարժույթով) |
Վաճառքի միջին փոխարժեք |
Ընդամենը |
Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար _____________
(ֆիզիկական անձ արժութային դիլեր)
Կ.Տ.
Կատարող` | _________________
(անուն, ազգանուն) |
հեռ ________ |
Հաստատված է |
Հավելված N 2
Ձև N 2
(օրական)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_______________________________________
(արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ
_______ ________ 199 _ թ.
N | Գործարքի տեսակը |
Ժամը | Վայրը |
Փոխարկվող |
Առքի ծավալ |
Առքի փոխարժեք |
Վաճառքի ծավալ |
Վաճառքի փոխարժեք |
Ընդհանուր շրջանառություն |
Միջին փոխարժեք |
1 | ||||||||||
2 | ||||||||||
.. | ||||||||||
10 |
Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար __________
(ֆիզիկական անձ արժութային դիլեր)
Կ.Տ.
Կատարող` | _________________
(անուն, ազգանուն) |
հեռ ________ |
Հաստատված է |
Հավելված N 3
Ձև N 3
(շաբաթական)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________________________
(փոխանակման կետի անվանումը (անունը, ազգանունը))
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ
____ -ից ____ -ը _________________ 199 _ թ.
Շաբաթվա օրերը |
Արտարժույթի տեսակը |
Առքի ծավալը |
Առքի փոխարժեքը |
Վաճառաքի ծավալը |
Վաճառքի փոխարժեքը |
Ընդամենը` ըստ |
Փոխանակման կետի ղեկավար _________________
Կ.Տ.
Կատարող` | _________________
(անուն, ազգանուն) |
հեռ ________ |
Հաստատված է |
Հավելված N 4
Ձև N 4
(օրական)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________
(բորսայի անվանումը)
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ
____ ________ 199__ թ.
N | Բորսայի միջնորդի կազմակերպա- իրավական տեսակը |
Գործերի տեսակը և ժամկետայ-նությունը |
Փոխարկվող |
Վաճառողի |
Լոտերի քանակը | 1 լոտի արժեքը |
Փոխարժեք | Ընդհանուր ծավալը |
Գնորդի համարը |
1 | |||||||||
.. |
Բորսայի նախագահ
______________________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ________________________
N 1 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող դիլերների կողմից:
«Գործարքի տեսակը» սյունակը լրացվում է համաձայն կանոնակարգ 8-ի կանոն 14-ի 14.2 կետի «ա» ենթակետում նշված գործարքների տեսակների` խմբավորված ըստ արտարժույթների տեսակների:
«Փոխարկվող արժույթներ (վաճառվող/գնվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):
«Ընդամենը» սյունակում լրացվում են ողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ գործարքի տեսակի, արտարժույթի տեսակի:
N 2 հաշվետվությունը (օրական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող դիլերների կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա` հաջորդ օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առքի ու վաճառքի փոխարժեքների սահմանման նպատակով:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքներն տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:
«Վայր» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայրը):
«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:
N 3 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է փոխանակման կետերի կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա: «Արտարժույթի տեսակը» սյունակում արտարժույթների տեսակները լրացվում են խմբավորված:
N 4 հաշվետվությունը (օրական) լրացվում է բորսաների կողմից:
«Բորսային միջնորդի կազմակերպա-իրավական տեսակը» սյունակում լրացվում է արժութային գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպա-իրավական տեսակը` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բրոքեր արժութային դիլեր:
«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում նշվում է ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակը և իրականացման ժամկետը:
«Վաճառողի համարը» և «Գնորդի համարը» սյունակներում լրացվում են բորսայում իրականացվող գործարքի համապատասխան կողմ հանդիսացող սուբյեկտի բորսային համարը:
Հավելված N 5
Հաստատված է |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _______
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
___ _______ 199 թվականի
N _________ որոշում
ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 16-ի «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» N 141 որոշման համաձայն, սույն
լիցենզիան տրվում է _________________________________________________
Փոխանակման կետի անվանումը, գտնվելու վայրը կամ
________________________________________ ֆիզիկական անձանց հետ արտարժույթի
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն
առք ու վաճառքի գործառնություններ կատարելու համար
Փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով.
Լիցենզիան ուժի մեջ է մտնում ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման պահից:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ____________________
Հավելված N 6
Հաստատված է |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
___ _______ 199 թվականի
N _________որոշում
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ N _________
Սույն լիցենզիան տրվում է _________________________________________
դիլերի ազգանունը, անունը, հասցեն
_________________----___________ արտարժույթի առք ու վաճառքի
դիլերի անվանումը, գտնվելու վայրը
գործառնություններ իրականացնելու համար:
Սույն լիցենզիայով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել`
1. ________________________________________________
անունը, ազգանունը
2. ________________________________________________
անունը, ազգանունը
3. ________________________________________________
անունը, ազգանունը
Դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակով:
Լիցենզիան ուժի մեջ է մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման պահից:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Հավելված N 7
Հաստատված է |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
Հայադստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
___ _______ 199 թվականի
N _________որոշում
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _________
Սույն լիցենզիան տրվում է
____________________________________________
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված ________________________________________________________________
դիլերի (կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը
արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:
Սույն լիցենզիայով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել`
1. ________________________________________________
անունը, ազգանունը |
2. ________________________________________________
անունը, ազգանունը |
3. ________________________________________________
անունը, ազգանունը |
Լիցենզիան ուժի մեջ է մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման պահից:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվելու է վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արժութային դիլերներին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով մրցակցության ապահովմանը:
Արժութային դիլերի գրանցումների մատյանում (օրինակ 1, կցվում է) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:
Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):
«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:
«Վայրը» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը):
«Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ ԱՄՆ-ի դոլար USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):
Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, նրա գնման փոխարժեքը և ծավալը` դրամով:
Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթի տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, նրա վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով: Համաձայն կանոնակարգ 8-ի, ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես, լրացված օրինակում 100 ԱՄՆ-ի դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ-ի դոլարի գնման փոխարժեքը 420 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 42000 դրամ: Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում, գործարքին մասնակցող մյուս կողմը (բանկը, դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես, մեր օրինակում, երբ ԱՄՆ-ի դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ-ի դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը:
«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:
Օրինակ 1 |
Արժույթի անվանումը |
AMD |
USD |
RUR |
DEM |
FRE |
|
|
Մնացորդը օրվա սկզբում |
500000 |
1500 |
2000000 |
- |
- |
|
|
Մնացորդը օրվա վերջում |
92000 |
2500 |
1500000 |
100 |
- |
N | Գործարքի տեսակը |
Գործարքի ժամկետայնությունը |
Գրանցման ժամը |
Վայրը | Արտարժույթների տեսակները (գնվող/ վաճառվող) |
Փոխարժեքը դրամով |
Գնման կամ վաճառքի ծավալը | |
Արտարժույթով | Դրամով | |||||||
1. |
Սփոթ |
9.15 | Միջբանկ շուկա |
1 USD |
420 |
100 |
42000 | |
2 DEM |
|
|
| |||||
|
|
|
|
Բորսա |
1 FRE |
|
|
|
2. |
Ֆորվարդ |
Մարումը 1 |
9.35 |
2 DEM |
290 |
12000 |
3480000 | |
3. |
Ֆյուչերս |
Մարումը 3 ամսից |
12.35 |
Միջբանկ |
1 USD |
420 |
10000 |
420000 |
4. |
|
|
|
|
|
|
|
|
1 USD |
420* |
100 |
42000 | |||||
|
Ընդամենը` ըստ |
2 DEM |
|
|
| |||
1 FRE |
|
|
| |||||
2 DEM |
290* |
12000 |
3480000 | |||||
1 USD |
420 * |
10000 |
4200000 | |||||
2 AMD |
* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:
Փոխանակման կետի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվելու է վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն փոխանակման կետերին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով մրցակցության ապահովմանը:
Փոխանակման կետերի գրանցումների մատյանում (օրինակ 2, կցվում է) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:
«Արտարժույթի տեսակը» սյունակում լրացվում են գնվող կամ վաճառվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):
Փոխանակման կետերն արտարժույթի փոխարժեքը սահմանելիս, ինչպես նաև փոխանակման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են կանոնակարգ 8-ի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:
«Գնման փոխարժեքը» սյունակում նշվում է փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված գնման փոխարժեքը:
«Գնման ծավալը արտարժույթով» սյունակում նշվում է գնված արտարժույթի քանակը, իսկ «Գնման ծավալը դրամով» սյունակում նշվում է գնված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված գնման փոխարժեքով: «Վաճառքի փոխարժեքը» սյունակում նշվում է փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված վաճառքի փոխարժեքը:
«Վաճառքի ծավալը արտարժույթով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի քանակը, իսկ «Վաճառքի ծավալը դրամով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված վաճառքի փոխարժեքով:
«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Գնման փոխարժեքը դրամով» և «Վաճառքի փոխարժեքը դրամով» սյունակներում լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:
Օրինակ |
Արժույթի անվանումը |
AMD |
USD |
RUR |
DEM |
FRE |
|
Մնացորդը օրվա սկզբում |
500000 |
1500 |
2000000 |
- |
- |
|
Մնացորդը օրվա վերջում |
92000 |
2500 |
1500000 |
100 |
- |
|
N | Արտարժույթի տեսակը |
ԳՆՄԱՆ |
ՎԱՃԱՌՔԻ | ||||
ԾԱՎԱԼ |
ԾԱՎԱԼ | ||||||
Փոխարժեք |
Արտարժույթով |
Դրամով |
Փոխարժեք |
Արտարժույթով |
Դրամով | ||
1. |
USD |
420 |
1000 |
420000 |
|
|
|
2. |
RUR |
|
|
|
80 |
500000 |
40000 |
3. |
DEM |
280 |
100 |
28000 |
|||
4. | |||||||
Ընդամենը` ըստ |
|||||||
USD |
420* |
1000 |
420000 |
||||
RUR |
80* |
500000 |
40000 | ||||
DEM |
280* |
100 |
28000 |
* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը
Հաստատված է |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ (ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ) ՄԱՍԻՆ
Սա այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել կենտրոնական բանկ, սակայն կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի կենտրոնական բանկին պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:
1. Ընդհանուր տեղեկատվություն
Անունը, ազգանունը, հայրանունը Հասցեն Ծննդյան թիվը Ծննդավայրը Քաղաքացիությունը Անձնագրի սերիան և համարը հեռախոսահամարներ |
___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ ___________________________ |
2. Կրթություն, որակավորում և փորձ
Ուսումնական հաստատության (այդ թվում` դպրոցի) անվանումը |
Վայրը |
Հաճախումների |
Աստիճանները |
3. Հակառակ ժամանակագրական կարգով տվեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:
- Կազմակերպության (ձեռնարկության) գտնվելու վայրը
- Աշխատանքի ժամկետը _____ -ից մինչև _____
- Պաշտոնը, աշխատանքի բնույթը
- Նախկինում եղել եք կամ ներկայումս հանդիսանում եք անհատ ձեռներեց, տվեք այդ գործունեության նկարագիրը:
4 . Նախկինում եղել եք դատված, թե` ոչ, ներկայումս գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ, թե` ոչ:
5. Նշեք առնվազն 3 անձնական տեղեկանք ներկայացնողների անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկության հետ:
1.Անուն, հեռախոսի համարը |
|
2. Զբաղմունք |
|
3. Հասցե |
6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի անվավեր ճանաչման: Ես համաձայն եմ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:
(ստորագրություն) |
(ստորագրման ամսաթիվը) |