ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 1996 թվականի թիվ 41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) զարգացման, տեղեկատվության մշակման ժամկետների կրճատման, աշխատանքների ավտոմատացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հավանություն տալ Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) և Միջազգային հաղորդակցությունների համաշխարհային ընկերության (SWIFT) պահանջներին համապատասխան մշակված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրությունների, դրանց դաշտերի, ֆորմատների նկարագրության և կառուցման սկզբունքների մասին» փաստաթղթի դրույթներին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգում օգտագործվող հաղորդագրությունների ֆորմատները և դաշտերը:
քաղ. Երևան թիվ 41 |