ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 169
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման, կարգի մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) չեղյալ համարել 4-րդ և 9-րդ կետերը.
բ) 13-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«13. Բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00
ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի ծավալների և ձևավորված միջին փոխարժեքների մասին տեղեկանք.
բ. Ձևակերպել կատարված գործարքները համապատասխան վկայականների միջոցով»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաջորդ նիստի հաստատմանը ներկայացնել բորսայական գործարքների ձևակերպման վկայականների ձևերը:
|