«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
20 օգոստոսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 50204214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
29 հուլիսի 2004 թ. ք. Արտաշատ |
N 57-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 10.02.2003 թ. N 20-Ն որոշմամբ հաստատված Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`
ա) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ` «Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»,
գ) 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
դ) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով,
ե) 12-րդ կետի «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
զ) 12-րդ կետի «ժգ» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,
է) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր ենթակետով`
«ժէ.1) խորհրդի սահմանված կարգով խորհուրդ է ներկայացնում մրցույթի արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները»,
ը) 12-րդ կետի «ժը» ենթակետում «անձին» բառից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, եզրակացության հետ միաժամանակ, ուղարկում է նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո»,
թ) 12-րդ կետի «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով,
ժ) 20-րդ կետում «եզրակացությունը» բառերից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 10.02.2003 թ. N 20-Ն որոշմամբ հաստատված Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի`
ա) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ`
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»,
գ) 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման բառերը» փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
դ) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով,
ե) 12-րդ կետի «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
զ) 12-րդ կետի «ժե» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,
է) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր ենթակետով`
«ժը.1) խորհրդի սահմանված կարգով խորհուրդ է ներկայացնում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները»,
ը) 12-րդ կետի «ժթ» ենթակետում «ղեկավարին» բառերից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո» բառերը,
թ) 20-րդ կետում «արդյունքները» բառից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը» բառերը:
Մարզպետի ժ/պ` |
Ս. Մինասյան |