«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հուլիսի 2005 թ. |
N 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի երկրորդ և վեցերորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. որոշմամբ հաստատված Կարգի.
ա) բաժին III-ի վերնագրում` «ընտրանքում ընդգրկվելու (դուրս հանվելու)» բառերը փոխարինել «պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու» բառերով,
բ) 9-րդ կետի չորրորդ պարբերությունում` «ընտրանքից» բառը փոխարինել «պետական վիճակագրական դիտարկումներից» բառերով,
գ) 14-րդ կետի երկրորդ պարբերությունում` «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ձևերի» բառով,
դ) 14-րդ կետի երրորդ պարբերությունում` «ստացման» բառից առաջ լրացնել «ձևերի» բառով,
ե) բաժին VI-ի վերնագրում` հանել «ձևերի» բառը,
զ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացնում են իրենց գործունեության իրականացման վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության առանձնացված ստորաբաժանմանը և/կամ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` համաձայն սույն կարգի բաժին III-ով նախատեսվող իրազեկման գրության:
Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ներկայացնում են տեղեկատվություն-հայտարարություն` գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին, համաձայն հավելված 1.3-ի:»,
է) բաժին VI-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 201 կետով.
«201. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:»:
2. որոշմամբ հաստատված Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հավելված 1.3-ով.
«Հավելված 1.3 |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին
Սույնով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տեղեկացվում է առ այն, որ _________________________________________________
(վիճակագրական տեղեկություններ տրամադրողի անվանումը)
կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը), գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած «____» ___________ 200 թ-ից վիճակագրական դիտարկման փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ________________________________________:
(առանձնացված ստորաբաժանման անվանումը)
Տվյալներ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
________________________________________________________I_I_I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը __________________ Էլեկտրոնային փոստ _________________________
Հեռախոս(ներ) ____________________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Ղեկավար` | |
Կ.Տ. | Անուն, ազգանուն __________________ |
Պաշտոն ______________________ | |
Ստորագրություն __________________ »: |
Նախագահ |
Ս. Մնացականյան |