«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» ՁԵՎ ՀՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արտադրական հզորության հաշվեկշիռ» Ձև ՀՀ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Արտադրական հզորության հաշվեկշիռ» Ձև ՀՀ պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 239 հրամանը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» (ՁԵՎ ՀՀ (ՏԱՐԵԿԱՆ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «Արտադրական հզորության հաշվեկշիռ» (Ձև ՀՀ (տարեկան)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
1.4. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
1.5. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
1.6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
2.1. Արտադրական հզորության հաշվեկշիռը - դա ցուցանիշների համակարգ է, որը բնութագրում է հզորության մեծությունը, նրա փոփոխման վրա ազդող գործոնները և հաշվետու ժամանակաշրջանում դրա օգտագործման մակարդակը:
2.2. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմում են կազմակերպությունները հաշվետու տարվա վերջին առկա արտադրական հզորության որոշման, ներարտադրական ռեզերվների բացահայտման և արտադրանքի ծավալների ավելացման, արտադրության նեղ տեղերի վերացման (որոնք արգելակում են արտադրանքի առանձին տեսակների արտադրությանը), մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների օգտագործման բարելավման, դրանց պարապուրդների կրճատման նպատակով:
Արտադրական հզորությունների հաշվեկշիռների կազմումն ու վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ձեռք բերված համակցումները տարբեր փոխկապակցված ճյուղերի զարգացման գործում և նպաստում է դրանց համաչափությունը ապահովող միջոցառումների մշակմանը, արտադրության ավելի ռացիոնալ մասնագիտացմանը, կոոպերացմանը և այլն:
2.3. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմակերպությունների կողմից կազմվում են թողարկվող արտադրանքի ամբողջ անվանացանկի համար, անկախ նրանից թե այդ արտադրանքը կազմակերպության համար հիմնական, պրոֆիլային թե ոչ պրոֆիլային բնույթ է կրում:
Մեքենաշինական և մետաղամշակման կազմակերպությունների արտադրական հզորությունների հաշվեկշիռներում, յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման տվյալների հետ մեկտեղ (բնեղեն արտահայտությամբ) բերվում են տվյալներ թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալի վերաբերյալ, համադրելի գներով:
Այն դեպքերում, երբ կազմակերպությունները արտադրանք են թողարկում վարձակալած սարքավորումներով և տարածքներում, արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են անկախ նրանից թե ինչպիսի սարքավորումներով և տարածքներում է թողարկվել արտադրանքը` կազմակերպության հաշվեկշռում գտնվող, ժամանակավոր կամ վարձակալած:
2.4. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված ՀՀ ձևի:
2.5. Հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում արտադրական հզորության ավելացումը, որը տեղի է ունեցել`
- նոր կազմակերպությունների գործարկման և գործող կազմակերպությունների ընդլայնման հաշվին,
- գործող կազմակերպությունների վերակառուցման հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,
- գործող կազմակերպությունների տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,
- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման հաշվին (արտադրանքի աշխատատարության նվազում),
- այլ կազմակերպություններից ստացված օբյեկտների, մեքենաների և սարքավորումների հաշվին:
Տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճը հաշվարկելիս հաշվի են առնվում աշխատանքի հետևյալ տեսակները`
- աշխատանքի միջոցների կատարելագործում (հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումների արդիականացում և փոխարինում նորով, առավել արտադրողականով, գործող արտադրական տարածքներում նոր լրացուցիչ սարքավորումների տեղադրում),
- աշխատանքի առարկաների կատարելագործում (հումքի, նյութերի և վառելիքի բաղադրության կամ որակի բարելավում, առավել առաջավոր հումքի և նյութերի տեսակների օգտագործում),
- տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում (գործող տեխնոլոգիական գործընթացների պարամետրերի բարելավում, այդ թվում` ավելի բարձր արագությունների, լարվածությունների, ճնշումների, ջերմության օգտագործման հաշվին),
- արտադրական գործընթացների ավտոմատացում և մեքենայացում,
- արտադրության կազմակերպման և կառավարման կատարելագործում (կոոպերացման ընդլայնում և արտադրության մասնագիտացման մակարդակի բարձրացում, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի հերթափոխության մեծացում, արտադրության և ընդհանուր գործարանային տնտեսության կազմակերպման և կառուցվածքի բարելավում):
2.6. Արտադրական հզորությունների հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում նրա նվազումը, ի հաշիվ`
- մաշվածության հետևանքով սարքավորումների դուրս գրման, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, անցմանը այլ հումքերի օգտագործման, սահմանված կարգով օբյեկտների, մեքենաների, սարքավորումների հանձնմանը այլ կազմակերպություններին, տարերային աղետների և այլ պատճառների,
- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման (արտադրատեսակի աշխատատարության մեծացում):
2.7. ՀՀ հաշվետվական ձևում «հզորության մեծացումը տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների անցկացման հաշվին» սյունակում արտացոլվում է հզորության հավելաճը, որը հավասար է նոր և հին սարքավորումների արտադրողականության տարբերությանը:
2.8. Կազմակերպության արտադրական հզորության տակ հասկացվում է տվյալ կազմակերպությանը ամրագրված աշխատանքի միջոցներով (արտադրական տարածքներ, ագրեգատներ, սարքավորումներ) արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման առավելագույն հնարավորությունը 1 տարում (օրում, հերթափոխում) համապատասխան սահմանված աշխատանքային ռեժիմին:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Ա սյունակում ցույց է տրվում հաշվետու տարում թողարկված արտադրատեսակների անվանումը:
3.2. Բ սյունակում ցույց է տրվում չափի միավորը:
3.3. Գ սյունակում ցույց է տրվում տողի համարը 01-04, որոնց բովանդակությունը և լրացման կարգը բերված է հաշվետվության ծանոթությունում:
3.4. 1-ին սյունակի 01 տողում ցույց է տրվում հզորությունը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, ըստ նախորդ տարվա հաշվեկշռի:
Մինչև հաշվետու տարին գործարկված կազմակերպությունները, որոնց հզորությունները գտնվում են յուրացման փուլում, 1-ին սյունակում լրացնում են իրենց նախագծային հզորությունը:
Այն դեպքում, երբ փաստացի թողարկված արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է նախագծայինից, հզորության որոշումը կատարվում է ըստ փոփոխված անվանացանկի: 1-ին սյունակի 01 տողով բերվում է հզորությունը` ըստ թողարկվող արտադրանքի փաստացի անվանացանկի, իսկ 02 տողով` հզորությունը ըստ նախագծի:
Հաշվետու տարում գործարկված կազմակերպությունները սյունակ 1 չեն լրացնում, իսկ գործարկված նախագծային հզորությունը լրացնում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ սյունակներում:
3.5. 2-9 սյունակներում ցույց է տրվում հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը:
2-րդ սյունակում բերվում են տվյալներ հաշվետու տարում հզորության ընդհանուր աճի վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարին: Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում այլ կազմակերպություններից փոխանցման և այլ պատճառներով ստացվել են մեքենաներ և սարքավորումներ, 2-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարից:
3.6. 3, 4, 5 սյունակներում ցույց է տրվում արտադրական հզորությունների գործարկումը, ի հաշիվ նոր կազմակերպությունների շինարարության, գործող կազմակերպությունների ընդլայնման և վերակառուցման հաշվին, ինչպես նաև գործող կազմակերպությունների հզորության հավելաճը տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հաշվին, որոնք պետք է համապատասխանեն Ձև N-2-Կշ «Հաշվետվություն օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մասին» (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվական ձևի տվյալներին:
Այն դեպքերում, երբ թողարկվող արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է կազմակերպության շինարարության, ընդլայնման և վերակառուցման նախագծերով նախատեսված արտադրանքի անվանացանկից և տեսականուց, 3-րդ և 4-րդ սյունակներում բերվում են` 01 տողով` արտադրանքի թողարկման հզորությունը ըստ փաստացի անվանացանկի և տեսականու, իսկ 02 տողով` նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկի և տեսականու:
Նշված հզորությունների գործարկման վերաբերյալ տվյալները բերվում են միայն այն կազմակերպությունների համար, որոնց շահագործման ընդունման ակտերը հաստատված են: Այն դեպքում, երբ գործարկվող հզորությունների ընդունման ակտերը ստորագրված են ընդունման հանձնաժողովի կողմից, սակայն չեն հաստատվել սահմանված կարգով, այդ հզորությունների և թողարկվող արտադրանքի տվյալները 01 տողի հանրագումարում չեն ներառվում, այլ բերվում են առանձին 04 տողով «բացի այդ, ըստ չհաստատված ընդունման ակտերի»:
3.7. 6-րդ և 8-րդ սյունակներում բերվում են տվյալներ, համապատասխանաբար, արտադրական հզորության մեծացման և նվազման վերաբերյալ, ի հաշիվ հաշվետու տարում թողարկվող արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության:
Արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության հետևանքով հզորության մեծացման (նվազման) հաշվարկը կատարվում է այն դեպքերում, երբ արտադրական հզորության հաշվարկում ընդունված արտադրանքի անվանացանկը զգալիորեն տարբերվում է նախորդ հաշվեկշռի փաստացի տվյալներից:
3.8. 7-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության ընդհանուր նվազման վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարին:
Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել մեքենաների և սարքավորումների դուրս գրում այլ կազմակերպություններին փոխանցելու և այլ պատճառներով, 7-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարից:
3.9. 9-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության դուրս գրման վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել սարքավորումների մաշվածքի, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, հումքի այլ տեսակների անցման, շենքերի և կառույցների ծայրաստիճան մաշվածքի, տարերային աղետների հետևանքով:
3.10. 10-րդ սյունակում ցույց է տրվում կազմակերպության արտադրական հզորությունը հաշվետու տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ հաշվետու տարում թողարկված արտադրանքի անվանացանկի և տեսականու: 10-րդ սյունակի տվյալները պետք է համապատասխանեն 1-ին և 2-րդ սյունակների հանրագումարից հանած սյունակ 7:
3.11. 11-րդ սյունակի 01 տողով ցույց է տրվում հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորությանը, որը հաշվարկվում է` տարեսկզբի արտադրական հզորության և հզորության միջին տարեկան աճի հանրագումարից հանելով նրա միջին տարեկան նվազումը: Հզորության միջին տարեկան մեծացումը ի հաշիվ նոր կազմակերպությունների գործարկման, գործող կազմակերպությունների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կազմակերպատեխնիկական միջոցառումների ներդրման հաշվարկվում է թվարկված յուրաքանչյուր գործոնի հաշվին հզորության մեծացման և մինչև տարեվերջ ընկած լրիվ ամիսների թվի արտադրյալով ու ստացված արդյունքը բաժանելով 12:
Հզորության միջին տարեկան նվազումը հաշվարկվում է հետևյալ եղանակով` դուրս գրված հզորությունը բազմապատկվում է դուրս գրման պահից մինչև տարեվերջ մնացած լրիվ ամիսների թվով և ստացված արդյունքը բաժանելով 12:
Հաշվետու տարում միջին տարեկան արտադրական հզորության օգտագործման գործակիցը հաշվարկվում է տվյալ տարում փաստացի թողարկված արտադրանքի և միջին տարեկան հզորության հարաբերությամբ:
Յուրացման փուլում գտնվող կազմակերպությունների հզորությունների օգտագործման մակարդակի ճիշտ գնահատման նպատակով սյունակ 11 02 տողով ցույց է տրվում արտադրանքի արտադրության, հումքի արդյունահանման կամ վերամշակման ծավալը, որոշված համաձայն նախագծային հզորությունների յուրացման նորմերի:
Ընդ որում, հաշվի է առնվում, որ, եթե կազմակերպությունը, մասնակիորեն, գտնվում է յուրացման փուլում, այսինքն այնտեղ գործարկվել կամ վերակառուցվել են առանձին օբյեկտներ, որոնք թողարկում են արտադրանք, նախկինում արտադրված այդ կազմակերպությունում, ապա 02 տողով բերվում է գործող օբյեկտների միջին տարեկան հզորության և արտադրության ծավալի տվյալների հանրագումարը, հաշվի առած նոր գործարկված օբյեկտների յուրացման նորմերը:
3.12. 12-րդ սյունակի 01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում, ռեժիմային աշխատաժամանակի ընթացքում, արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ:
12-րդ սյունակի մնացած տողերով բերվում են հետևյալ տվյալները`
02 տողով` արտադրանքի թողարկումը արտառեժիմային աշխատաժամանակում (հանգստյան օրերին, շաբաթօրյակներին, կապիտալ նորոգման ժամկետի կրճատման հաշվին, գործարկման աշխատանքների ժամանակահատվածում և այլն),
03 տողով` արտադրանքի թողարկումը չմասնագիտացված հզորություններով, ժամանակավոր հրապարակներում, փորձնական գործարաններում, որոնց հզորությունը չի հաշվարկվում,
04 տողով` արտադրանքի թողարկումը այն հզորություններով, որոնց գործարկման սկիզբը դեռևս չեն հաստատել:
12-րդ սյունակի 01,02,03,04 տողերի տվյալների հանրագումարը պետք է համապատասխանի 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևում բերված տվյալներին:
3.13. 13-րդ սյունակում բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ (տոկոսներով), որը հաշվարկվում է ռեժիմային աշխատաժամանակում թողարկված արտադրանքի տվյալների և միջին տարեկան հզորության հարաբերությամբ, ընդ որում`
01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ,
02 տողով բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, հաշվի առած նոր կազմակերպությունների յուրացման նորմատիվները, որը հաշվարկվում է 01տողի 12-րդ և 02 տողի 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ:
Միջին տարեկան հզորության օգտագործման մակարդակը չպետք է գերազանցի 100%:
«Տեղեկանք» մասում բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկի ժամանակ ընդունված աշխատանքի ռեժիմը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
1. Ազգային վիճակագրական ծառայություն |
արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը __________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ ՀՀ (տարեկան)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ. թիվ 21-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
200 Թ.
Արտա- |
Չափի |
Տողի |
Նա- |
Հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը |
Հաշ- |
Հաշ- |
Հաշ- |
Հաշ- | |||||||
Հզորու- թյան մեծա-ցումը, ընդա- |
այդ թվում՝ |
Հզորու-թյան |
այդ թվում՝ | ||||||||||||
նոր |
գործող կազմա-կերպու- |
գործող կազմա-կերպու- |
արտա- |
արտա- |
դուրս | ||||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Արտա- |
Չափի |
Տողի |
Նա- |
Հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը |
Հաշ- |
Հաշ- |
Հաշ- |
Հաշ- | |||||||
Հզորու- թյան մեծա-ցումը, ընդա- |
այդ թվում՝ |
Հզորու-թյան |
այդ թվում՝ | ||||||||||||
նոր |
գործող կազմա-կերպու- |
գործող կազմա-կերպու- |
արտա- |
արտա- |
դուրս | ||||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1) Գ սյունակում նշվում է 01 մինչև 04 տողերի համարնեը, որտեղ բերվում են հետևյալ տվյալները՝
- 01 տողով՝ հզորությունների առկայությունը, շարժը և օգտագործումը ըստ հաշվետու տարվա արտադրանքի փաստացի անվանացանկի և տեսականու, ռեժիմային ժամանակաշրջանում թողարկված արտադրանքը (սյ. 1-13):
- 02 տողով՝ այն դեպքում, երբ փաստացի թողարկվող արտադրանքի անվանացանկը տարբերվում է նախագծայինից, ապա 3 և 4-րդ սյունակներում բերվում են տվյալներ նախագծով
նախատեսված արտադրանքի տեսականուն և անվանացանկին համաձայն:
11-րդ սյունակում՝ ըստ շահագործման նոր հանձնված կազմակերպությունների, բերվում են տվյալներ յուրացման նորմատիվային ժամանակաշրջանում թողարկվելիք արտադրանքի վերաբերյալ:
12 -րդ սյունակում բերվում են տվյալներ արտառեժիմային աշխատանքի ժամանակ թողարկված արտադրանքի վերաբերյալ:
- 03 տողով՝ 12-րդ սյունակում, բացի այդ, բերվում են տվյալներ չմասնագիտացված հզորություններով թողարկված փաստացի արտադրանքի վերաբերյալ:
- 04 տողով 3-րդ, 4-րդ և 12 սյունակներում բերվում են տվյալներ այն հզորությունների և դրանցով թողարկված արտադրանքի մասին, որոնց շահագործման ակտերը դեռևս հաստատված չեն:
Տեղեկանք. բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկման ժամանակ ընդունած աշխատանքի ռեժիմը (հերթափոխ կամ ժամ օրվա ընթացքում):
Արտադրանքի տեսակը |
Աշխատանքի ռեժիմը | |
___________________________ |
___________________________ | |
___________________________ |
___________________________ | |
___________________________ |
___________________________ |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|