«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 220-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ՏԱ (ՈՐՍ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն որսորդական տնտեսությունների մասին» Ձև թիվ 2-տա (որս) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՈՐՍ) (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Որսորդական տնտեսությունների մասին» ձև N 2-տա (որս) (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 5-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Վայրի կենդանիների ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ վերարտադրության միջոցառումները
5. «Վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության ծախսեր» տողում (101) բերվում է վայրի կենդանիների հաշվառման, պետորսվերահսկողության և որսորդական տնտեսության ծառայության պահպանման, ինչպես նաև վայրի կենդանիների պահպանության, վերարտադրության և այլ միջոցառումների իրականացման համար կատարված ծախսերը: Դրանցից առանձնացվում են`
6. «Վայրի կենդանիների հաշվառման անցկացումը» տողում (102) բերվում է վայրի կենդանիների հաշվառումն իրականացնող արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, դաշտային սննդի, տրանսպորտի, քարտեզագրաֆիկական նյութերի և այլ ծախսեր: Եթե հաշվառումն անցկացնում են հաստիքային աշխատողներ կամ հասարակական հիմունքներով ընդգրկվածները (ներառյալ նրանց տրանսպորտային միջոցները), ապա հաշվառման համար կատարվող ծախսերը ցույց չեն տրվում: Այս դեպքում բերվում են այն մակերեսները, որոնց վրա վերջիններս կատարել են հաշվառումը (բաժին 2, տող 207),
7. «Վայրի կենդանիների պահպանումը» տողում (103) բերվում է վայրի կենդանիների պահպանումն իրականացնող պետորսվերահսկողության և որսորդական պահպանման ծառայությունների ծախսերը (ծառայությունների աշխատողների աշխատավարձը, տաբելային զենքի և արտահագուստի արժեքները, տրանսպորտի, վառելիքի, կապի միջոցների ձեռք բերման և պահպանման ծախսերը),
8. «վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության համար կենսատեխնիկական միջոցառումները» տողում (104) բերվում է այդ նպատակի համար պետական բյուջեից և այլ աղբյուրներից ստացված գումարները: «Վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության կենսատեխնիկական միջոցառումների ծախսերին են վերաբերում վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցման, կերակրման տեղերի պատրաստման, արհեստական բների ստեղծման կենսատեխնիկական կառուցվածքների (կերակրամաններ, կերապահեստներ, սիլոսի հորեր, աղի կուտակիչներ և այլն) և շինությունների ծախսերը: Ծախսերի մեջ ներառվում են նաև արտացուցակային աշխատողների աշխատավարձը, վնասակար կենդանիների որսման կամ ոչնչացման ծախսերը` բացառությամբ այդ նպատակով տեխնիկական միջոցառումներին օժանդակող ծախսերի: Չեն ներառվում կենսատեխնիկական միջոցառումներն իրականացնող որսորդմիության անդամների աշխատանքի մասնաբաժինը` դրամական արտահայտությամբ, բաժին 2-ի տող 211-ում ընդգրկված աշխատողների աշխատավարձը, ինչպես նաև ծառայողական ձիերի, որսորդական շների կերակրման, պահպանման և որսորդտնտեսական այլ ծախսեր:
9. Կենսատեխնիկական միջոցառումների ծախսերից առանձնացվում են`
1) «վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցումը (ներառյալ որսորդական հանդակների հետազոտության աշխատանքները) տողում (105) բերվում է բազմացման նպատակով վայրի կենդանիների ձեռք բերման, տեղափոխման և որսորդական հանդակներում դրանց բաց թողնման ծախսերը: Այս ծախսերի մեջ մտնում են կենդանիների կերի ձեռք բերման, կերի և կենդանիների տեղափոխման հետ կապված տրանսպորտային և շահագործման, նոր կենդանիների վերաբնակեցման համար նախատեսված նոր որսորդական հանդակների, վերաբնակեցված կենդանիների կենսունակության ուսումնասիրությունների կազմակերպման ծախսերն, ինչպես նաև արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը,
2) «վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում» տողում (106) բերվում է հաշվետու տարում կերի ձեռք բերման ու կուտակման ծախսերը, ներառյալ սերմերի և կերի դաշտերից հավաքված արտադրանքի ծախսերը:
10. Որսորդտնտեսավարական և որսորդտնտեսական հետազոտություններում ընդգրկված տարածքը բերվում է տող 107-ում, իսկ այդ նպատակով ծախսված գումարները` տող 108-ում:
Բ ա ժ ի ն 2
Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը ԵՎ անձնակազմը
11. «Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը» տողում (201) բերվում է բոլոր ծախսերն` անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Այդ ծախսերի մեջ ներառվում են վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության ծախսերը, որսորդտնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը, որսորդական տնակների, բազաների, խրճիթների, ծառայողական և արտադրական կառույցների, ճանապարհների, տրանսպորտային միջոցների պահպանման, ինչպես նաև ջեռուցման, լուսավորման, ընթացիկ նորոգման ծախսերը, որսորդական հրազենի ձեռք բերման և որսորդատնտեսվարման այլ ծախսեր: Չեն հաշվառվում շինարարական և կապիտալ վերանորոգման ծախսերն, ինչպես նաև կենսատեխնիկական միջոցառումներում որսորդմիության անդամների աշխատամասնակցությունը:
12. «Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը» տողում (204) ներառվում են այն հողային, անտառային և ջրային տարածքները, որոնք ծառայում են որպես վայրի կենդանիների և թռչունների բնակատեղեր և կարող են օգտագործվել որսորդական տնտեսության վարման համար:
13. Ամրացված որսորդական հանդակների մակերեսը բերվում է տող 205-ում: Այդ տարածքների այն մասը, որտեղ, համաձայն որսորդտնտեսության վարման նախագծերի, անցկացվել է որսորդտնտեսվարություն, բերվում է տող 206-ում:
14. «Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում» տողում (207) բերվում է որսորդական հանդակների այն մակերեսը, որտեղ հաշվառվել է որսի կենդանիների քանակը: Եթե նույն տարածքի վրա հաշվառումն անցկացվել է մի քանի անգամ, ապա հաշվետվությունում բերվում է մեկ անգամ և ընդգրկված առավելագույն մակերեսը:
15. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների թվաքանակն ըստ տարեվերջյան ցուցակի բերվում է 208 տողում (ներառյալ բուծարանների և թռչնաֆերմաների աշխատողները): Ընդ որում, նրանցից առանձնացվում են մասնագետ որսագետները (տող 209) և հաստիքային եգերները (ներառյալ ավագները) (տող 210):
16. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը բերվում է տող 211-ում:
17. «Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ» տողում (212) բերվում է այն գումարը, որն ստացվել է հրազենով որսված, իրացված (միս, մորթի, ճարպ, պոզեր և այլն) արտադրանքից, ինչպես նաև վճարովի ծառայություններից (տրանսպորտային միջոցների, կացարանի, հագուստի տրամադրում և այլն): Եկամուտների մեջ չեն հաշվառվում մուտքավճարները, անդամավճարները, նպատակային ստացված գումարները և այլն:
Բ ա ժ ի ն 3
Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը եՎ որսումը
18. Ամրակայված որսորդական հանդակներում որսի կենդանիների և թռչունների քանակն (առկա գլխաքանակը) ըստ տեսակների` համաձայն հաշվետու տարում անցկացված հաշվառման, բերվում է սյունակ 1-ում: Եթե հաշվետու տարում հաշվառումը չի կատարվել, ապա հաշվետվությունում նշվում են տվյալ տեսակի վերջին հաշվառման տվյալները` նշելով վերջին հաշվառման տարեթիվը: Եթե հաշվետու տարում հաշվառումը կատարվել է մի քանի անգամ, ապա բերվում են վերջին հաշվառման տվյալները:
19. Սյունակ 2-ում բերվում է առկա որսաքանակից փաստացի որսվածը` հիմք ընդունելով որսորդության գրանցման մատյանը, արտոնագրերը (թույլտվությունները), հրազենով որսորդության քարտերը, ուղեգրերը: Ընդգրկվում են նաև որսված այն կենդանիները, որոնք վաճառվել են այլ կազմակերպությունների (կրկես, տարաբնակեցման նպատակով և այլն/ (սյունակ 3): Որսորդների անձնական կարիքների համար որսված կենդանիներն այս սյունակում չեն հաշվառվում: Ընդ որում, տարաբնակեցման տվյալները բերվում են սյունակ 4-ում:
20. Մթերող կազմակերպություններին հանձնված արհեստագործական մորթեղենի քանակը և արժեքը բերվում է տող 322-ում:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200... թ. համար
Բ Ա Ժ Ի Ն 1
Վայրի կենդանիների պահպանման եվ վերարտադրության միջոցառումները
Տողի հա- մարը |
Ընդամենը | ||
Ա | Բ | 1 | |
101 | Վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ | ||
102 |
այդ թվում` վայրի կենդանիների հաշվառման անցկացումը |
||
103 | վայրի կենդանիների պահպանումը | ||
104 | վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության համար կենսատեխնիկական միջոցառումները | ||
105 |
դրանցից` վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցումը (ներառյալ որսորդական հանդակների հետազոտության աշխատանքները) |
||
106 | վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում | ||
107 | Որսորդտնտեսավարական և որսորդտնտեսական հետազոտություն |
ընդգրկված տարածքը, հա | |
108 | ծախսերը, հազ. դրամ |
Բ Ա Ժ Ի Ն 2
Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը եվ անձնակազմը
Տողի հա- մարը |
Ընդամենը | |
Ա | Բ | 1 |
201 | Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ | |
202 |
այդ թվում` ՀՀ պետական բյուջեի հաշվին |
|
203 | 201 տողից որսորդտնտեսական միջոցառումներ | |
204 | Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը, հազ. հա | |
205 | Ամրացված որսորդական հանդակների մակերեսը, հազ. հա | |
206 |
այդ թվում` որսորդտնտեսավարությամբ ընդգրկված |
|
207 | Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում, հազ. հա | |
208 | Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների քանակն ըստ տարեվերջյան ցուցակի, մարդ | |
209 |
այդ թվում `մասնագետ որսագետներ |
|
210 |
հաստիքային եգերներ (ներառյալ ավագները) |
|
211 | Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը, հազ. դրամ | |
212 | Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ, հազ. դրամ |
Բ Ա Ժ Ի Ն 3
Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը եվ որսումը
Տողի հա- մարը |
Որսորդական կենդանիների տեսակը | Քանակը | Որսված է | այդ թվում` իրացված է |
Տարաբնա- կեցված է |
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
301 | Կճղավորներ, ընդամենը | ||||
302 |
այդ թվում` վարազ |
||||
303 |
այծյամ |
||||
304 | |||||
305 | Մուշտակամորթ գազաններ, ընդամենը | ||||
306 |
այդ թվում` սկյուռ |
||||
307 |
նապաստակ |
||||
308 |
կզաքիս |
||||
309 |
կարմիր աղվես |
||||
310 |
շնագայլ |
||||
311 |
գայլ |
||||
312 | |||||
313 | Փետրավոր թռչուններ, ընդամենը | ||||
314 |
այդ թվում` ցախաքլոր |
||||
315 |
աղավնիներ |
||||
316 |
քարակաքավ |
||||
317 |
մոխրագույն կաքավ |
||||
318 |
սագ |
||||
319 |
բադ |
||||
320 |
սև փարփար |
||||
321 |
322. Հանձնվել է մթերող կազմակերպություններին արհեստագործական մորթեղեն, ընդամենը
______________ հազ. դրամ
______________ հազ. հատ մորթի
Կատարող ___________________
Հեռ. __________________
____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________
Ստորագրություն ____________________ |