«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 134-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ՇՏԱՊ-ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (շտապ-ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ծավալները ձև թիվ 1-կշ պետական վիճակագրական հաշվետվությունում լրացնելու կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական կապալային աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
Այն կապալառու կազմակերպությունը, որի կազմում կան իրավաբանական անձ չհանդիսացող արտադրական միավորներ, ներկայացնում են ամփոփ հաշվետվություն, ընդգրկելով յուրաքանչյուր միավորի վերաբերյալ համապատասխան տվյալները:
Միաժամանակ կապալառու կազմակերպության ամփոփ հաշվետվությունում չեն արտացոլվում այլ պետությունների տարածքում գտնվող արտադրական միավորների վերաբերյալ տվյալները:
2. Կապիտալ շինարարության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկատվությունը ներկայացնում են՝ սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:
3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 4-ին:
4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
6. Սույն բաժնում լրացվում են կապալի և ենթակապալի պայմանագրերով կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար ըստ տարեսկզբից, այդ թվում գյուղական վայրերում և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
Այն կապալառու կազմակերպությունները, որոնք ենթակապալային պայմանագրերի հիման վրա կատարում են մասնագիտացված աշխատանքներ այս բաժինը չեն լրացնում:
3. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
7. 2-րդ բաժնում լրացվում են կնքված պայմանագրերի հիման վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ներառյալ հաշվետու կազմակերպության սեփական շինարարությունը):
Կապալային աշխատանքների արժեքը լրացվում է փաստացի գներով, որից հանվում է կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների արժեքը:
8. 310 տողում լրացվում են ֆինանսական բոլոր աղբյուրների հաշվին կապալային աշխատանքները:
Կապիտալ վերանորոգման ծախսերը և այլ կապալային աշխատանքներ:
9. 320 տողում արտացոլվում են առևտրական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության պատվերով շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը:
10. 322 տողում հաշվետու կազմակերպությունը լրացնում է գլխավոր կապալառուի հետ կնքված ենթակապալի պայմանագրերով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների արժեքը, որն իրականացվել է սեփականության տարբեր ձևեր ունեցող առևտրական կազմակերպությունների և այլ միջոցների հաշվին: Այդ աշխատանքները ենթակապալառու կազմակերպությունը կատարում է սեփական ուժերով:
Առանձին դեպքերում տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման և նրանց ուղեկցող մասնագիտացված շինարարական աշխատանքների կատարման համար գլխավոր կապալառու կազմակերպությանը թույլատրվում է կնքել ենթակապալային պայմանագիր հիմնական տեխնոլոգիական սարքավորումները տեղադրող ենթակապալառու կազմակերպության հետ (հետագայում` հիմնական ենթակապալառու): Հիմնական ենթակապալառուն իրավունք ունի աշխատանքների առանձին տեսակների կատարման նպատակով ենթակապալային լրացուցիչ պայմանագրերով աշխատանքներին ներգրավել այլ ենթակապալառու կազմակերպությունների:
Նշված դեպքերում հիմնական ենթակապալառուն 322 տողում լրացնում է աշխատանքների ամբողջ արժեքը, ներառյալ ներգրավված ենթակապալառուների կողմից կատարված աշխատանքները:
11. 343 տողում շինարարական կապալառու կազմակերպությունները 310 տողից առանձնացնում են սեփական ուժերով կատարված կապալային աշխատանքների ծավալները:
12. Ներգրավված բոլոր ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների արժեքը լրացվում է 344 տողում:
13. Ավելացված արժեքի հարկի գումարները չեն ներառվում կատարված կապալային աշխատանքների ծավալի մեջ:
4. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԱԼԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
14. 3-րդ բաժնում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալի և ենթակապալի պայմանագրերով կատարված կապալային աշխատանքների արժեքի վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատու նախարարությունների:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև N-1ԿՇ Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 134-Ն որոշմամբ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-ին: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200___թ. հունվար-_____-ին
1. Սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն
Անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Կատարվել են | ||
տարե- սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում | 1-ին սյունակից` գյուղական վայրերում | |||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
Բնակելի շենքեր և հանրակացարաններ | 502 | քառ. մ. ընդհանուր (օգտակար) մակերես | |||
Հիվանդանոցներ | 570 | մահճակալ | |||
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ | 572 | հաճախումներ մեկ հերթափոխում | |||
Հանրակրթական դպրոցներ | 901 | աշակերտական տեղ | |||
Նախադպրոցական հիմնարկներ | 910 | տեղ | |||
2. Կապալային աշխատանքներ
Անվանումը | Տողի դասակարգիչը | Կատարվել են | |
տարեսկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում | ||
Կապալային աշխատանքներ ըստ կնքված պայմանագրերի` ընդամենը (343 տող+344 տող) | 310 | ||
310 տողից` կապիտալ վերանորոգման և այլ կապալային աշխատանքներ |
320 | ||
այդ թվում` շենքերի կառուցվածքների կապիտալ վերանորոգում | 321 | ||
310 տողից` ենթակապալի պայմանագրերով կատարված աշխատանքներ |
322 | ||
310 տողից` արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքներ (գլխավոր և ուղիղ պայմանագրերով) |
339 | ||
310 տողից` սեփական ուժերով կատարված աշխատանքներ |
343 | ||
ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքներ, ընդամենը | 344 | ||
նրանցից` իր վերադաս կազմակերպության կողմից |
345 | ||
միավորման և այլ կազմակերպությունների կողմից | 346 | ||
իր նախարարության այլ միավորումների, կազմակերպությունների կողմից | 347 | ||
բացի դրանից, ընթացիկ վերանորոգում, ընդամենը | 396 | ||
այդ թվում` շենքեր և կառուցվածքներ |
397 |
3. Հիմնական պատվիրատու նախարարությունների (գերատեսչությունների) համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալի և ենթակապալի պայմանագրերով կատարված աշխատանքների արժեքը
Պատվիրատու նախարարությունների (գերատեսչությունների) անվանումը | Տողի համարը | Տողի դասակարգիչն ըստ ՊԿՄՆՀ-ի | Կատարվել են տարեսկզբից |
Ծանոթություն. 3-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են եռամսյակը մեկ անգամ
Տեղեկանք. աշխատողների միջին ցուցակային թվաքանակը_______ մարդ
Ղեկավար | |
Անուն, ազգանուն______________ | |
Կատարող_________________ |
Պաշտոն____________________ |
Հեռ._____________ |
Ստորագրություն______________ |
___ ___________200__ թ. |