ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2005 թվականի N 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ռ. Մարկոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Աբովյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Տ. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Գ. Ասլանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Դ. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Լ. Ասատրյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Թ. Հակոբյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Գ. Ղարիբջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Աղաջանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Կ. Գևորգյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Սահրադյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Երիցյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Թամրազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ |
Վ. Ջիլավյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
Թ. Տոնիկյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ |
Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն |
Գ. Թաթուլյան | - Համահայկական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ |
Ն. Հակոբյան | - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Կ. Հովհաննիսյան | - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի |
Ռ. Լևոնյան | - Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ |
Ա. Եղիազարյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար |
Ս. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |