ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2004 թվականի N 719-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված հետևյալ պաշտոնի անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ.
ա) անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնի անձնագիր N 8,
բ) անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 11,
գ) արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 22,
դ) իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 33,
ե) իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 37,
զ) իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 38,
է) ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 68,
ը) առաջին բաժնի ռեժիմի գծով գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 119,
թ) արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 125:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. նոյեմբերի 9 |