ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1997 թվականի N 385
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի II բաժնի 75-րդ կետով, և 1997 թվականի օգոստոսի 15-24-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի արձակուրդում գտնվելու կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հետևյալ հարցերի շրջանակներում`
Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի II բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «գ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |