ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 1996 թվականի N 664
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստական աշխատանքների մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) որոշմամբ հաստատված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկի`
2-րդ և 3-րդ կետերում «մինչև 11.96» բառերը փոխարինել «12.96» թվերով.
4-րդ կետում «09.96» թվերը փոխարինել «03.97» թվերով.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Միջհամայնքային միավորներ ստեղծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
03.97». |
10-րդ և 11-րդ կետերում «մինչև 11.96» բառերը փոխարինել «12.96» թվերով.
13-րդ կետում «09.96» թվերը փոխարինել «03.97» թվերով.
15-րդ կետում «մինչև 11.96» բառերը փոխարինել «03.97» թվերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գամազյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Խ. Հարությունյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Խուդավերդյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Ս. Գիմիշյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Գ. Հարությունյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
Ս. Հովհաննիսյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արմավիրի մարզպետ |
Հ. Աբրահամյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաշատի քաղաքապետ |
Վ. Այվազյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Չարենցավանի քաղաքապետ |
Վ. Խաչատրյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Խրիմյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի Էրեբունու թաղային համայնքի ղեկավար |
Ա. Անդրեասյան |
- |
ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ասլիկյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Շ. Կիրակոսյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Սաֆարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Հ. Մանուկյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ |
Ա. Բաբախանյան |
- | ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |